Արմինֆո. Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև։
Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, հաշվի առնելով վերջերս Իլհամ Ալիեւի Ուկրաինա կատարած այցը, քննարկվել է ներուկրաինական կարգավորման խնդիրը, որը ձգձգվում է Կիեւի ապակառուցողական գծի պատճառով: Վլադիմիր Պուտինը պատմել է ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների հետ Ռուսաստանի անվտանգությունն ապահովող երաշխիքների տրամադրման հարցերի շուրջ կայացած շփումների մասին:
Ղազախստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ կարծիքների փոխանակման ժամանակ գոհունակություն է հայտնվել, որ իրավիճակը հաջողվել է օպերատիվ կայունացնել, մասնավորապես, ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի ներկայության շնորհիվ:
Հաստատվել է ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման տրամադրվածությունը ։