Արմինֆո. Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն ուրախ է տեղեկացնել պաշնոկան տեղեկագրում Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի ստեղծման հրամանագրի հրապարակման մասին։ Այդ մասին ասվում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հաղորդագրությունում:
«Լինելով ֆրանսիական մշակույթի տարածման կենտրոն՝ ինստիտուտը կոչված է համախմբել բոլոր նախաձեռնությունները, որոնք գործում են ի նպաստ Ֆրանսիայի և Հայաստանի միջև մշակութային հարաբերությունների», - ասվում է հաղորդագրությունում։
Ինչպես այսօր ԱրմԻնֆո-ն արդեն հաղորդել է, Երեւանում հիմնվելու է Հայաստանի ֆրանսիական ինստիտուտ։ Համապատասխան որոշումը հրապարակվել է Ֆրանսիայի կառավարության պետաիրավական ծառայության կայքում: 2022 թվականի հունվարի 12-ի որոշման մեջ սահմանվում է Հայաստանում ֆրանսիական ինստիտուտի ստեղծման իրավական կարգը, եւ նշվում է, որ այն ուժի մեջ կմտնի Ֆրանսիայի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում հրապարակվելուց անմիջապես հետո:
Սոցիալական ցանցերում նաեւ նշվում է, որ ինստիտուտի հիմնադրման գործում նշանակալի ներդրում է ունեցել Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը: