Արմինֆո.Երեւանում հիմնվելու է Հայաստանի ֆրանսիական ինստիտուտը։ Համապատասխան որոշումը հրապարակվել է Ֆրանսիայի կառավարության պետաիրավական ծառայության կայքում:
2022 թվականի հունվարի 12-ի որոշման մեջ սահմանվում է Հայաստանում ֆրանսիական ինստիտուտի ստեղծման իրավական կարգը, եւ նշվում է, որ այն ուժի մեջ կմտնի Ֆրանսիայի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում հրապարակվելուց անմիջապես հետո:
Նշենք, որ այսօր ՀՀ-ում գործում է Հայաստանի ֆրանսիական համալսարանը, ինչպես նաև ֆրանսերենի խորացված ուսուցմամբ մի շարք դպրոցներ: