Արմինֆո. Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը հանդիպել է Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի դեսպանությունների ղեկավարների հետ:
Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը, դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչները մանրամասն տեղեկացվել են հունվարի 9-13-ը Ժնեւում, Բրյուսելում եւ Վիեննայում Ռուսաստանի Դաշնության անվտանգության միջազգային իրավական երաշխիքների ապահովման հարցերի շուրջ ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի հետ կայացած խորհրդատվությունների, ինչպես նաեւ ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում այդ թեմայի քննարկման արդյունքների մասին: