Արմինֆո. ՆԱՏՕ-ում ողջունում են Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը Մոսկվայում։ Այդ մասին Twitter-ում հաղորդել Է Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։
"ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների այսօրվա հանդիպումը Մոսկվայում։ ՆԱՏՕ-ն ողջունում է նրանց միջև հարաբերությունների կարգավորումը, դա կծառայի տարածաշրջանի կայունությանը, կոչ ենք անում Անկարային և Երևանին շարունակել ջանքերը", - գրել է նա։
Նշենք, որ հունվարի 14-ին Մոսկվայում կայացել է Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի եւ Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը: Երեւանում եւ Անկարայում կառուցողական եւ դրական են համարել կայացած բանակցությունները։