Արմինֆո. Ընդհանուր առմամբ, հունվարի 15-ի առավոտյան դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակված 347 377 մարդ, ընդ որում, 293-ը՝ վերջին 24 ժամվա ընթացքում։
Ինչպես հաղորդել են ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից, փաստացի բուժում է ստանում 4 326 հիվանդ (մեկ օրում նրանց թիվն ավելացել է 180-ով): Ապաքինվել է 333 518 մարդ (106-ը՝ վերջին օրվա ընթացքում), մահացել է 8 018 հիվանդ (3 մարդ՝ վերջին օրվա ընթացքում): Կորոնավիրուսով վարակված եւս 15 քաղաքացի մահացել են "այլ հիվանդությունների պատճառով" ձևակերպմամբ։ Այսպիսով, մահացությունների ընդհանուր թիվը հասել է 9 533-ի: Ընդհանուր առմամբ, երկրում անցկացվել է 2 636 398 թեստ, 5635-ը՝ վերջին մեկ օրում: