Arminfo.info


 Ուրբաթ, 14 Հունվարի 2022 13:48
Էմմանուիլ Մկրտչյան

Հայաստանում Բելառուսի դեսպան. Բարձր եմ գնահատում մեր գործընկերության ներուժը

Հայաստանում Բելառուսի դեսպան. Բարձր եմ գնահատում մեր գործընկերության ներուժը

Արմինֆո. Նրանք, ովքեր հետևում են Հայաստանի արտաքին քաղաքական շփումների ոլորտում ընթացող գործընթացներին, չէին կարող չնկատել հայ-բելառուսական հարաբերություններում դրական առարկայական տեղաշարժերի առկայությունը՝ ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ ձևաչափերում։

Անցած տարին նշանավորվեց միջկառավարական կապերի լուրջ ակտիվացմամբ ՝ առևտրատնտեսական գործընկերության աճի և երկու երկրների դիվանագիտական փոխգործակցության ֆոնին։ Բելառուսը և Հայաստանը հինգ տարվա ընթացքում առևտրաշրջանառությունը ավելացրել են 2,5 անգամ. 2016 թվին այն կազմել է 32 մլն դոլարից մի փոքր ավելի, իսկ 2020 թվին՝ արդեն ավելի քան 82 մլն դոլար ։ Ընթացիկ տարվա հունվար - սեպտեմբեր ամիսներին Հայաստան բելառուսական արտահանման հիմնական դիրքերն են դարձել կաթնամթերքը, կահույքը, տեղեկատվության ավտոմատ մշակման հաշվիչ մեքենաներն ու դեղամիջոցները:

 

Բելառուսն, իր հերթին, Հայաստանից ներմուծում է ալկոհոլային խմիչքներ, թափոններ և ջարդոն, պղնձե ապրանքներ։ Բելառուսական արտահանման ծավալով Հայաստանն ավանդաբար մտնում է Բելառուսի հիմնական առևտրային գործընկերների թոփ-50-ի մեջ։ Հայաստանում, ինչպես և Բելառուսում, 2020 թվի վերջին տեղի ունեցավ նաև բարեկամ երկրի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի փոփոխություն։ Բելառուսի Հանրապետության դեսպանությունը գլխավորել է ԲՀ նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Վլադիմիրի Կոնյուկը, որը սիրով համաձայնել է պատասխանել ԱրմԻնֆո-ի հարցերին:

 

- Ալեքսանդր Վլադիմիրի, վերջերս Մինսկում տեղի ունեցավ հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի նիստ: Ի՞նչ կասեք այդ մասին: Մամուլում, եթե կարելի է այդպես արտահայտվել, բավական սահմանափակ էր տեղեկատվությունն այդ իրադարձության մասին։ Կարո՞ղ եք մանրամասն պատմել, թե ինչ հարցեր են հետաքրքրել հանձնաժողովի անդամներին, եւ ի՞նչ որոշումներ են նախատեսվում իրագործել հեռանկարում:

 

- Դա շատ արդյունավետ հանդիպում էր։ Մինսկ էր ժամանել հանձնաժողովի ներկայացուցչական կազմ՝ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորությամբ, որը հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահն է։ Բելառուսական կողմից հանձնաժողովը գլխավորում է մեր անտառտնտեսության նախարար Վիտալի Դրոժկան: Պատվիրակության կազմում էր, և դա կարևոր է, ՀՀ ԱԳ փոխնախարար, ոչ վաղ անցյալում Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը, ով լավ տիրապետում է հայ-բելառուսական հարաբերությունների թեմատիկային։ Հայկական կողմից մասնակցում էին մշակույթի փոխնախարարը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալը։ Հանձնաժողովը վաղուց չէր հավաքվել՝ կապված կորոնավիրուսի համավարակին առնչվող սահմանափակումների հետ, բայց գործերը եւ քննարկվող թեմաներ քիչ չէին կուտակվել։ Այս առումով ես միանգամից ուզում եմ նշել, որ բացի ձեր հիշատակած միջկառավարական հանձնաժողովի նիստից, տեղի են ունեցել նաև մեր երկրների արտգործնախարարությունների միջև խորհրդատվություններ և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ, բառացիորեն, անցյալ ամիս։ Այս երեք միջոցառումները պետք է դիտարկել միասնական համատեքստում։ Ավելին, այժմ օրակարգում է նաև մեր միջխորհրդարանական հանդիպումը։ Այսօր մենք նախապատրաստում ենք այն։ Ինչ վերաբերում է զուտ միջկառավարական հանձնաժողովին, ապա կցանկանայի նշել, որ Վահան Քերոբյանը եւ Բելառուսում Հայաստանի ներկայիս դեսպան Ռազմիկ Խումարյանը շատ գործուն մասնակցություն են ունեցել դրա աշխատանքներին: Շատ լուրջ ծրագիր էր կազմվել մեր հայ հյուրերի համար։ Նրանք եղել են բազմաթիվ ձեռնարկություններում, այդ թվում ՝ այնպիսի նշանավոր ձեռնարկություններում, ինչպիսիք են "Բելառուսի ազգային կենսատեխնոլոգիական կորպորացիան", որտեղ կազմակերպվել է ամբողջական ցիկլի բարձր տեխնոլոգիական ագրոարդյունաբերական արտադրություն։ Սա համեմատաբար նոր ընկերություն է, որը ստեղծվել է մասնավոր - պետական գործընկերության հիման վրա։ Ընկերությունն իրականացնում է լայնածավալ արտահանմանն ուղղված և ներմուծման փոխարինող ներդրումային նախագիծ, որի նպատակն է կազմակերպել հացահատիկի խորը վերամշակում ժամանակակից կենսատեխնոլոգիայի մեթոդներով ' բարձր արդյունավետության, հավասարակշռված համակցված կերերի և պրեմիքսների արտադրության և տեղական ու արտահանման շուկաներ դուրս գալու համար: Նախագիծը խոշոր և եզակի ագրոարդյունաբերական համալիր է ոչ միայն Բելառուսի Հանրապետությունում, այլև ողջ նախկին ԽՍՀՄ տարածքում։ Ընկերությունը կզբաղվի նաեւ ձկների համար համակցված կերերի արտադրությամբ, ինչը չի կարող չհետաքրքրել Հայաստանի բազմաթիվ ձկնաբուծական տնտեսություններին։ Չէ որ ձեզ  մոտ շատ զարգացած է այդ ճյուղը, եւ ես, որպես ձեր ձկան արտադրանքի սպառող, շատ բարձր եմ գնահատում այն: Կարծում եմ, որ այստեղ աշխատելու բան կա, եւ ես կցանկանայի, որ հայկական ձուկը, ստերլետը եւ իշխանն ավելի հաճախ հայտնվեն իմ երկրի խանութներում։ Այդ արտադրանքն, անշուշտ, կգտնի իր բազմաթիվ սպառողներին: Միջկառավարական հանձնաժողովի անդամները եղել են նաեւ "Բելջի" ավտոմեքենաների արտադրության բելառուսաչինական համատեղ ձեռնարկությունում: Լավ, հուսալի ավտոմեքենաներ են, հատկապես  «Ջիլի Ատլաս» քրոսովերը: Կարևոր է, որ այդ բոլոր ավտոմեքենաները, որոնք դուրս են գալիս ձեռնարկության կոնվեյերից, տեղայնացման շատ բարձր մակարդակ ունեն, քանի որ պատժամիջոցների երթարկվող Բելառուսը ստիպված է հույս դնել իր և ընկերների վրա՝ ի դեմս Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի, ԵԱՏՄ գործընկերների, այդ թվում ՝ բարեկամ Հայաստանի։ Մեր հայ գործընկերներին հետաքրքրել է նաև Բելկոմունմաշի (BKM Holding) արտադրանքը՝ կոմունալ տեխնիկա և, առաջին հերթին, էլեկտրաբուսներ արտադրող ձեռնարկություն, Մինսկի տրակտորի գործարանը, որն արտադրում է գյուղատնտեսության համար արտադրանքի լայն տեսականի, և մի շարք այլ ձեռնարկություններ։

 

- Ինչ վերաբերում է գյուղատնտեսական տեխնիկային, ապա դա հին պատմություն է, որն, առնվազն, 15 տարեկան է։ Վաղուց խոսվում է այն մասին, որ Հայաստանում կարելի էր սկսել փոքր գյուղատնտեսական եւ այլ տեխնիկայի թողարկում։ Նույնիսկ, եղել են դա անելու փորձեր: Չէ որ Հայաստանին, պարզապես, անհրաժեշտ է ունենալ ագրոհամալիրում հիմնական միջոցների իր էժան արդիականացման մշտական և հուսալի աղբյուրը։

 

- Դուք իրավացի եք, մենք այդ թեմաներն արծարծել ենք միջկառավարական խորհրդում։ Իսկ առայժմ մեզ հաջողվել է պայմանավորվել Հայաստանում բազմահարկ շենքերի համար վերելակների հավաքման շուրջ։ Մոգիլեւյան արտադրության վերելակներն արդեն հայտնվում են Երեւանի բազմահարկ շենքերում, քանի որ ձեռնարկությունը շահել է Երեւանի քաղաքապետարանի հայտարարած մրցույթը՝ դեռեւս 2019 թվականին: Մենք լիահույս ենք, որ այս տարի էլ կհաղթենք։ Կարևոր է, և քաղաքապետարանը մեզ հետ համաձայն է, Հայաստանում սկսել վերելակների հավաքման աշխատանքներ՝ ապահովելով դրանց արտադրության առավելագույն տեղայնացում այստեղ։ Բառացիորեն օրերս ինձ հետ կապվեց "Մոգիլեվլիֆտմաշի" ղեկավարությունը։ Եվ մենք հենց լրջորեն խոսել ենք Հայաստանում հավաքման արտադրություն ստեղծելու մասին։ Հայաստանում նոր արդյունաբերական արտադրության ստեղծման փաստն իսկ շատ կարևոր է։ Ես լավ գիտեմ այդ ձեռնարկությունը: Նախագահի հանձնարարությամբ նախորդ աշխատանքում ես ղեկավարում էի ձեռնարկության դիտորդական խորհուրդը։ Ի դեպ, մոգիլեւյան վերելակների սպասարկման ծառայությունն արդեն գործում է Երեւանում։ Սպասարկման ծառայությունից մենք կսկսենք, ապա՝ տեղայնացում եւ հավաքման արտադրություն: Դեհ, ինչ ասել է, դուք ունեք շատ պատրաստված կադրեր, ձեզ, առանձնապես, մասնագետներ պետք չեն, դուք կարող եք հաղթահարել ցանկացած խնդիր, դուք շատ բարձր ինտելեկտուալ երկիր եք: Օրինակ, ՏՏ-տեխնոլոգիաների ոլորտում դուք առաջատար դիրքերում եք։ Եւ դա իմ եզրակացությունը չէ, դա իմ որդու կարծիքն է, ով այդ ոլորտում աշխատում է ոչ մեկ տարի: Նա վերջերս եղել է Հայաստանում, այցելել է ինձ եւ պատրաստվում է եւս մեկ անգամ գալ, որպեսզի ընդլայնի գործընկերային կապերը։ Նա ասում է, որ Հայաստանը նախկին Միության երկրների ՏՏ քարտեզի վրա լավ երևում է՝ Էստոնիայի, Բելառուսի և Վրաստանի հետ միասին։

 

- Տնտեսական ոլորտում ուրիշ ի՞նչ հեռանկարային նախագծեր են նախատեսվում իրականացնել: Չէ որ Բելառուսը ՝ որպես արևմտյան պատժամիջոցների ենթարկվող գտնվող երկիր, մշտապես պետք է իրացման շուկաներ գտնի։ Ըստ էության, Հայաստանի տնտեսությունն էլ ներքին շուկայի սահմանափակ լինելու պատճառով դրա կարիքը շատ ունի։

 

- Ես շատ բարձր եմ գնահատում մեր գործընկերության ներուժը:  Եվ ես հանդես եմ եկել միջկառավարական հանձնաժողովում և այդ մասին ասել եմ իմ բելառուս գործընկերներին։ Ես՝ որպես Բելառուսի դեսպան, անում եմ և անելու եմ ամեն ինչ, որպեսզի այդ ներուժին ներքին դինամիկա հաղորդեմ, այն համալրեմ արդյունաբերական արտադրության, գյուղատնտեսության, սննդի, ՏՏ տեխնոլոգիաների ոլորտում իրական աշխատող երկուստեք շահավետ նախագծերով։ Ահա վերջերս մեզ մոտ էին եկել Գրոդնոյի կաթի կոմբինատի ներկայացուցիչները։ Ես այդ բավականին համակրելի կնոջ հետ այցելել եմ պոտենցիալ կոնտրագենտներին, նրան ծանոթացրել եմ Հայաստանի խոշոր առեւտրային ցանցերի ղեկավարների հետ։ Նա զարմանում էր, թե ինչպես է, որ նախկին գլխավոր դատախազը կաթ է վաճառում։ Ես նրան ասում եմ, որ դա նորմալ է, այդ խնդիրը դրված է պետության, նախագահի կողմից՝ ընդլայնել շուկաները, ինտենսիվացնել տնտեսությունների ինտեգրման գործընթացը։ Իսկ ո՞վ պետք է դրանով զբաղվի, եթե ոչ ես՝ որպես դեսպան։ Չէ որ արտահանման հարցերը մեզ համար որոշիչ են։ Նաեւ՝ Հայաստանի համար, նա պետք է վերականգնի արդյունաբերությունը։ Մենք շատ լուրջ հարաբերություններ ենք հաստատում "Տաշիր" ընկերությունների խմբի հետ, ծանոթ եմ նրա երիտասարդ մենեջերների հետ՝ այստեղ, Երևանում։ Շատ բանիմաց տղաներ են, ինտելեկտուալներ։

 

- Զրույցից առաջ ծանոթանում էի Բելառուսի տնտեսության վիճակի վերաբերյալ թվերին։ Զարմանալին այն է, որ, ենթարկվելով պատժամիջոցների, երկիրը "չի կորցնում քաշը", ես կասեի,           հակառակը, պատժամիջոցները, կարծես թե, ձեզ, եթե կարելի է այդպես արտահայտվել, "բորբոքում են"։

 

- Գիտեք, նոր եմ վերադարձել Մինսկից, և ահա նորից թռչելու եմ։ Ինչու՞: Դեհ, որովհետև միջկառավարական հանձնաժողովի նիստը խթան հանդիսացավ մի շարք նախագծերի համար։ Բոլորի մասին հիմա չեմ խոսի ՝ ժամանակից շուտ, բայց քիչ գործեր չեն կուտակվել։ Ի դեպ, միանգամից նշեմ, որ մեզ մոտ՝ Բելառուսում, արտահանման ծավալները 2021 թվականին, իսկ դա պատժամիջների տարի է, աճել են 36.2%-ով։ Սկսել են աշխատել որոշ արտադրություններ, հենց նույն ՄԱԶ-ը: Պահեստներում արտադրանքի կուտակումներ չկան՝ ինչպես նախկինում: Մենք ցանկանում էինք Հայաստան մատակարարել գազի կամ էլեկտրական ավտոբուսներ։ Դրանք հենց ՄԱԶ-ն է արտադրում, որտեղ եղել են հանձնաժողովի անդամները։ Մենք ուզում էինք լուրջ ավտոբուսներ բերել Երևան, ընդ որում,  բոլոր չափանիշներով դրանք գոհացնում էին քաղաքապետարանին, բայց ինչ-որ, կներեք, մրցութային խուսահնարքի պատճառով հաղթեց չինական արտադրողը։ Դե, ի սեր Աստծո: Դե, չստացվեց այստեղ, Սանկտ Պետերբուրգն արդեն տանում է 900 ավտոբուս, իսկ ՄԱԶ-ի հնարավորությունները մոտ 1.5 հազար ավտոբուս է՝ մեկ տարվա ընթացքում: Եւ բավարար չէ. Բայց, միանգամից ասեմ, որ հայ բարեկամների հետ մեր սերտ շփումները հանգեցրել են այն բանին, որ նրանց միջնորդությամբ մենք շատ լուրջ պայմանագիր ենք կնքել երրորդ երկրի հետ։ ՄԱԶ-ի տեխնիկայի մատակարարման խոշորագույն պայմանագիրը: Մեզ Հայաստանն օգնում է, պայմանագիրն ապահովվել է ձեր հարթակում։ Հայկական շուկայով լրջորեն հետաքրքրված է նաև ԲելԱզը։ Այսօր մշակվում է 12 մլն ԱՄՆ դոլարի ինքնաթափերի մատակարարման հարցը։ Վեց հատ 90-տոննայանոց մեքենա։

 

- Հասկանալի է, որ, որպես Բելառուսի դեսպան, Ձեր հիմնական նպատակն է ապահովել տնտեսական շահերի առաջխաղացումը այն երկրում, որտեղ գտնվում եք։ Իսկ հայկական արտահանմամբ պետք է զբաղվեն հայ դիվանագետները, առևտրային ներկայացուցիչները և այլն։ Եվ, այնուամենայնիվ, ի՞նչ խորհուրդ կտայիք նրանց:

 

- Ես բոլորին ասում եմ՝ հայ եղբայրներ, ինչու՞ մենք չրեր չենք տանում Բելառուս։ Չէ որ դա լավ է մեզ համար, մենք այդպիսի որակյալ չրեր չունենք։ Սա հեքիաթ է, նման բան ոչ մի տեղ չկա, սա, իրոք, բացառիկ եւ օգտակար քաղցրավենիք է: Ձերոնք, կարծես, համաձայնում են, բայց խնդիրը կապում են լոգիստիկայի, էլի ինչ-որ բանի հետ: Դե՝ անհնար ոչինչ չկա, կարծում եմ: Եթե մենք մեր կաթնամթերքը հասցնում ենք Հայաստան, ուրեմն ինչի մասին է խոսքը՝ ինչ "անհասանելի" լոգիստիկայի մասին։

 

- Վերջերս հանդիպել եք նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հետ։ Ի՞նչ հեռանկարներ կան այստեղ։

 

- Այո, մենք հանդիպել ենք և խոսել բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մասին։ Ես նախապատրաստում եմ պարոն Վահագն Խաչատրյանի այցը Մինսկ։ Ես արդեն խոսել եմ մեր արդյունաբերության նախարար Պետր Պարխոմչիկի հետ։ Մենք ցանկանում ենք այցելել "Մեծ քար" չինական նախագիծ: Դա եզակի ձեռնարկություն է, ավելի ճիշտ՝ ՏՏ ընկերությունների բարձր տեխնոլոգիական կոնգլոմերատ։ Նախարարին հետաքրքրում են նաև մեր երկրի այլ ձեռնարկություններ։ Այդ այցը շատ հետաքրքիր կլինի մեր հայ բարեկամների համար՝ նաև այն պատճառով, որ Հայաստանի կառավարության ծրագրերում, ինչպես ես գիտեմ, սեփական "Սիլիկոնյան հովտի" ստեղծումն է։ Իսկ մենք ունենք բավականին խորը փորձ, եւ մենք կարող ենք շատ օգտակար լինել այստեղ:

 

- Մինսկը Երևանին չի՞ դիտարկում որպես այդ ոլորտում մրցակից եվրասիական տարածքում:

 

- Դե ոչ, մենք ինչ մրցակիցներ ենք: Ավելին, ես նախարարին ասացի, որ մենք կարող ենք իրավաբանական և մեթոդաբանական օգնություն ցուցաբերել նման նախագիծ ստեղծելու հարցում։  Դա շատ բարդ խնդիր է՝ դրա համար ճիշտ իրավական բազա պատրաստել։ Ես՝ անձամբ, ծանոթ եմ թիմի հետ, որը օրենսդրական նախաձեռնությունների փաթեթ է պատրաստում "Մեծ քարի" ստեղծման համար։ Դրա համար մոտ մեկուկես տարի է պահանջվել: Այդ ամենը շատ լուրջ է, դա նեղ մասնագիտացում է, որը պահանջում է ոչ միայն իրավաբանական գիտելիքներ՝ որպես այդպիսին, այլ՝ խորը մասնագիտացում եւ գիտելիքներ: Ես, օրինակ, որպես երկար տարիների փորձ ունեցող իրավաբան, ինքս նման բան չէի անի։ Նշեմ, որ այսօր բելառուսական ՏՏ ինդուստրիան տալիս է երկրի ՀՆԱ-ի մինչեւ 8 տոկոսը։ Իսկ մեր ՀՆԱ-ն հավասար է գրեթե 70 մլրդ ԱՄՆ դոլարի։ ՏՏ ճյուղը երկրորդ տեղում է՝ արդյունաբերական հատվածից հետո։ ՏՏ ոլորտը երկրորդ տեղն է զբաղեցնում նաև գանձարան հարկերի վճարման առումով։ Սա շատ լուրջ ոլորտ է, և դրա զարգացման նկատմամբ մոտեցումը պետք է լինի բացառապես ճիշտ ։ Այստեղ մենք կարող ենք ձեզ հետ կիսել մեր փորձը։

 

- Կցանկանայի ձեզ հարցնել Բելառուսի Հանրապետության շուրջ միջազգային իրավիճակի մասին: Կան տարբեր տեսակետներ, թե ինչ է կատարվում, այդ թվում՝ նաեւ մեր երկրում:

 

- Այսպես ասեմ. մենք բոլորս դուրս ենք եկել Խորհրդային Միությունից, և դրանից ոչ մի տեղ չես փախչի ։ Վերջերս Անաստաս Միկոյանին նվիրված կոնֆերանսում էի։ Մենք այնտեղ խոսել ենք այդ մասին, մեր ոչ հեռավոր համատեղ ողբերգական ու հերոսական անցյալի մասին։ Դուք Միկոյանի շատ քննադատներ ունեք, այդ թվում՝ նաև քննադատում են խորհրդային ժամանակները։ Բայց ոչ ոք չի մտածում, որ, չնայած այն տոտալիտար համակարգի բոլոր թերություններին, մեր երկրները դարձան լիարժեք ազգեր, կառուցեցին ապագա պետականության ամուր հիմքեր, հզոր ինդուստրիա, աաճեցրին ինժեներական և ստեղծագործական հրաշալի կադրեր, գիտությունը բարձրացրին միջազգային մակարդակի։ Մեզ, Բելառուսում, հաջողվեց շատ բան պահպանել, հատկապես, մեր արդյունաբերական ենթակառուցվածքը, իսկ հետո նաեւ վերստեղծել այն նոր սկզբունքներով, լրջորեն արդիականացնել, պահպանել կրթության բարձր մակարդակը, բարձրացնել ագրարային ոլորտը։ Այդ ամենը ոմանց  բնավ դուր չի գալիս: Մեզ ուզում էին, կոպիտ ասած, "կոտրել", քանդել, ոտնատակ անել, "վերածել երկրորդ Ուկրաինայի", ինչպես արտահայտվել է մեր նախագահը։ Նրանց դուր չի գալիս, որ Եվրոպայի կենտրոնում կա մի երկիր, որն իր քաղաքականությունը վարում է բացառապես իր ազգային շահերի նավարկուղում։ Այո, մենք փաաաակեցինք ամեն տեսակ ՀԿ-ներ, որոնք, ըստ կանոնադրության, պետք է զբաղվեն կատուներով, իսկ նրանք զբաղվում էին ինչով ասես, միայն ոչ թե նրանով, որ կանոնադրություններում գրված է, այն էլ՝ արտասահմանյան փողերի հաշվին:

 

- Դե, հավանաբար, պետք է դրանք փոխարինել սեփականով։ Չէ որ սուրբ տեղը դատարկ չի լինում։ Իսկ մենք չենք կարողանում ստեղծել մեր սեփական ներառական սոցիալական կապիտալը։ Կամ մենք դա անում ենք վատ:

 

- Այո, պետք է ավելի ուշադիր մոտենալ այդ հարցերին, օգնել նրանց, ովքեր երկրում իսկական սոցիալական կապիտալ են ստեղծում, այլ ոչ թե աշխատում են "Քեռի Սեմի" համար: Եղավ գունավոր հեղափոխության փորձ, որը փորձում էին մեզ պարտադրել, փաստորեն, մեր երկիրը ոչնչացնելու նպատակով։ Չհաջողվեց:

 

-Դա ինչ-որ կերպ կապվա՞ծ է բելառուս ժողովրդի ցեղասպանության թեմայի, "Բելառուս ժողովրդի ցեղասպանության մասին" օրենքի ընդունման նախաձեռնության հետ: Ամբողջ աշխարհն առանց այդ էլ գիտի, որ ֆաշիստական օկուպացիայի ծանր տարիներին Բելառուսը կորցրել է իր խաղաղ բնակչության մեկ երրորդը։ Ոչ ոք դա չի հերքում։ Բայց հարցն այդպես կտրուկ երբեք չի դրվել:

 

- Մենք վերադարձանք Բելառուսների ցեղասպանության թեմային, համարեք՝ ստիպված։ Մեզ իրենց պատժամիջոցներով ստիպում են քաղաքակիրթ աշխարհին հիշեցնել, որ Բելառուսը գերմանական ֆաշիզմի դեմ պայքարում կորցրել է իր քաղաքացիների մեկ երրորդը ։ Ֆաշիստական տականքները եկան մեր հող, այրեցին տները, կախեցին մարդկանց, ոչնչացրին նրանց, վառեցին նրանց ողջ-ողջ։ Ես հիմա շատ խորը սկսել եմ ուսումնասիրել Հայոց ցեղասպանության խնդիրը։ Կարդում եմ այս հարցի պատմագրությունը։ Կարծում եմ, որ այստեղ մեր հայ եղբայրները կարող են մեզ օգնել և մեթոդաբանորեն, և իրավաբանական խորհրդատվության առումով։ Մեր նախագահն այդ թեման բարձրացրել և հանդիմանել  գիտնականներին, դիվանագետներին, դե, ննաեւ իրեն, հավանաբար, նույնպես, որ մենք բոլորս շատ անտարբեր ենք վերաբերվել այդ թեմային։ Իսկ հիմա տեսեք, թե ինչ է կատարվում, արդեն պարզվում է, որ ԽՍՀՄ - ը չի հաղթել գերմանական ֆաշիզմին. այժմ Գերմանիան, որը մեզ՝ բելառուսներիս, ոչնչացրեց Երկրորդ աշխարհամարտում, սկսում է հատվածային պատժամիջոցներ կիրառել և, փաստորեն, մեզ լրիվ ոչնչացնել։ Այո, միջազգային հարաբերությունների Յալթայի-Պոտսդամի համակարգը փլուզվում է աչքի առջեւ, բայց դա չի նշանակում, որ կարելի է պատմությունը վերաձեւել, միջամտել ներքին գործերին, ինչ-որ մեկին պատժամիջոցներով սպառնալ։ Եվ մենք այդ պատճառով շատ լրջորեն սսկսել ենք զբաղվել այդ հարցով։ Հատուկ ստորաբաժանումներ են ստեղծվել Գլխավոր դատախազությունում և Քննչական կոմիտեում, որոնք դրանով զբաղվում են։ Հարուցվել է քրեական գործ, օտարերկրյա մեր գործընկերներին ուղարկվել են իրավական օգնության վերաբերյալ  խնդրանքներ, մասնավորապես նրանց, ում հետ մենք համապատասխան կոնվենցիաներ են կնքել։ Մենք շատ լուրջ ենք սկսել այդ աշխատանքը։ Իսկ ամեն դեպքում դա այդպես է. ժողովուրդը, որը չի հիշում իր պատմությունը, դատապարտված է։

 

- Շնորհակալություն հետաքրքիր հարցազրույցի համար և հաջողություններ՝ Հայաստանում Ձեր առաքելության իրականացման գործում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Նարեկ Կարապետյանը դատի է տվել ՀՀ քննչական կոմիտեինՆարեկ Կարապետյանը դատի է տվել ՀՀ քննչական կոմիտեին
Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակի» կառուցման աշխատանքների ընթացքինՆիկոլ Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակի» կառուցման աշխատանքների ընթացքին
ՀՀ երկրորդ նախագահը հայց է ներկայացրել ընդդեմ ԿԸՀ-իՀՀ երկրորդ նախագահը հայց է ներկայացրել ընդդեմ ԿԸՀ-ի
ԱՄՆ-ում քննարկվել են CSIS-ի և հայկական հետազոտական ու վերլուծական կենտրոնների միջև համագործակցության հաստատման հնարավորություններըԱՄՆ-ում քննարկվել են CSIS-ի և հայկական հետազոտական ու վերլուծական կենտրոնների միջև համագործակցության հաստատման հնարավորությունները
Սլովակիայի վարչապետը շնորհավորել է Հայաստանի վարչապետին ընտրություններում հաղթանակի առթիվՍլովակիայի վարչապետը շնորհավորել է Հայաստանի վարչապետին ընտրություններում հաղթանակի առթիվ
Սիսիան համայնքի տիրապետմանն է վերադարձվել է 0.08 հա մակերեսով հողամաս․ ԴատախազությունՍիսիան համայնքի տիրապետմանն է վերադարձվել է 0.08 հա մակերեսով հողամաս․ Դատախազություն
Երևանում քաղաքային ավտոբուսը բախվել է Երևանում քաղաքային ավտոբուսը բախվել է "ԶԻԼ"-ին, կան տուժածներ
Փամբակ գետում շարունակվում են հունիսի 15-ին կորած 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքներըՓամբակ գետում շարունակվում են հունիսի 15-ին կորած 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
ԱԺ պատգամավոր․ Ադրբեջանում խրախուսում են, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթըԱԺ պատգամավոր․ Ադրբեջանում խրախուսում են, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը
ՀՀ քննչական կոմիտեում ավարտվել է խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըՀՀ քննչական կոմիտեում ավարտվել է խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանովՀայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Ռոբերտ Քոչարյան. Փաշինյանի իշխանությունը խորհրդարանական ընտրություններում բացահայտ գողացել է ԲՀԿ-ի 60 հազար քվենՌոբերտ Քոչարյան. Փաշինյանի իշխանությունը խորհրդարանական ընտրություններում բացահայտ գողացել է ԲՀԿ-ի 60 հազար քվեն
ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկում է ռադիացիոն ֆիզիկայի 10-րդ միջազգային գիտաժողովըՀՀ ԳԱԱ-ում մեկնարկում է ռադիացիոն ֆիզիկայի 10-րդ միջազգային գիտաժողովը
Ռոբերտ Քոչարյան. Շտապ հարուցված գործը մեկ նպատակ ուներ՝ արգելել ինձ երկրից դուրս գալըՌոբերտ Քոչարյան. Շտապ հարուցված գործը մեկ նպատակ ուներ՝ արգելել ինձ երկրից դուրս գալը
ՆԳՆ ՓԾ․ Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժն զգացվել է նաև ՀայաստանումՆԳՆ ՓԾ․ Ադրբեջանում տեղի ունեցած երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Փաստաբան․ Վարչական դատարանը  բավարարել է ՀԱԵ հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության եւ ոչ իրավաչափ է ճանաչել ոստիկանության անգործությունը Սուրբ Աստվածածին եկեղեցումՓաստաբան․ Վարչական դատարանը  բավարարել է ՀԱԵ հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության եւ ոչ իրավաչափ է ճանաչել ոստիկանության անգործությունը Սուրբ Աստվածածին եկեղեցում
Դատարանը վերացրել է Հայաստանի երրորդ նախագահի եղբորը կալանավորելու որոշումըԴատարանը վերացրել է Հայաստանի երրորդ նախագահի եղբորը կալանավորելու որոշումը
ԲՀԿ-ը, ԲՀԿ-ը, "Նոր ուժը" և "Հայաստանը" դիմում են ներկայացրել Սահմ անադրական դատարան ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համարԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
"Միասնության թևեր" կուսակցությունը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան ՝ ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու խնդրանքով
Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարի հետՀայաստանի ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարի հետ
"Ուժեղ Հայաստան". Սահմանադրական դատարանից ակնկալում ենք ընտրությունների վերաբերյալ երկու ելք․ երկրորդ փուլի նշանակում կամ դրանց արդյունքների անվավեր ճանաչում
Քննչական կոմիտեն ներկայացրել է Ազգային ժողովի նախկին պատգամավորի ձերբակալման պատճառներըՔննչական կոմիտեն ներկայացրել է Ազգային ժողովի նախկին պատգամավորի ձերբակալման պատճառները
ՀՀ վարչապետը մասնակցել է Հակոբ Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանըՀՀ վարչապետը մասնակցել է Հակոբ Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
Ավտովթարից մահացել է արցախցի մոդել, Եվրոպայի 2022 թվականի փոխմիսիս Վերա ՍաֆարյանըԱվտովթարից մահացել է արցախցի մոդել, Եվրոպայի 2022 թվականի փոխմիսիս Վերա Սաֆարյանը
Նոյեմբերի 1-ից Հայաստանում կացության կարգավիճակ ստանալու գործընթացների շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվենՆոյեմբերի 1-ից Հայաստանում կացության կարգավիճակ ստանալու գործընթացների շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Ընդդիմադիրը Հայաստանի քաղաքացիներին կոչ է արել դատի տալ վարչապետին՝ ընտրակաշառքի մասին զրպարտության համարԸնդդիմադիրը Հայաստանի քաղաքացիներին կոչ է արել դատի տալ վարչապետին՝ ընտրակաշառքի մասին զրպարտության համար
Կալանավորված ԱԺ պատգամավորի թեկնածուն հայց է ներկայացրել ԿԸՀ-ի դեմԿալանավորված ԱԺ պատգամավորի թեկնածուն հայց է ներկայացրել ԿԸՀ-ի դեմ
Հայաստանի նախկին վարչապետն անիմաստ է համարում ընդդիմության դիմումը Սահմանադրական դատարանՀայաստանի նախկին վարչապետն անիմաստ է համարում ընդդիմության դիմումը Սահմանադրական դատարան
Սահմանադրական դատարանը աշխատակարգային նիստում դիմումի ընդունելիության մասին որոշում է կայացնում դրա մուտքագրումից հետո երկօրյա ժամկետումՍահմանադրական դատարանը աշխատակարգային նիստում դիմումի ընդունելիության մասին որոշում է կայացնում դրա մուտքագրումից հետո երկօրյա ժամկետում
Միայնություն, տան որոնում եւ ձեռքբերում. Միայնություն, տան որոնում եւ ձեռքբերում. "Ոսկե ծիրանը" մեծ էկրան է վերադարձնում տարբեր դարաշրջանների կուլտային ֆիլմերը
Փաշինյանի զինակից․ Հայաստանի նոր սահմանադրության ընդունումը կմնա մեր օրակարգումՓաշինյանի զինակից․ Հայաստանի նոր սահմանադրության ընդունումը կմնա մեր օրակարգում
Ընդդիմադիր պատգամավոր․ Ստեղծված իրավիճակը որևէ քաղաքական ուժ կամ գործիչ ի զորու չէ միայնակ լուծելԸնդդիմադիր պատգամավոր․ Ստեղծված իրավիճակը որևէ քաղաքական ուժ կամ գործիչ ի զորու չէ միայնակ լուծել
"Ապրելու երկիր". Հայաստանի ապագային առնչվող հարցերը հավասարապես վերաբերում են նաև  հայկական սփյուռքի ներկայացուցիչներին
Դաշնակցական․ Կեղծ և շինծու մեղադրանքներով 2 ամսով կալանավորվել է Ռուսլան ԲարսեղյանըԴաշնակցական․ Կեղծ և շինծու մեղադրանքներով 2 ամսով կալանավորվել է Ռուսլան Բարսեղյանը
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ
Ամերիաբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է 100 մլն ԱՄՆ դոլարի անժամկետ պարտատոմսերԱմերիաբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է 100 մլն ԱՄՆ դոլարի անժամկետ պարտատոմսեր
Հայաստանն ու Բուլղարիան քննարկել են սոցիալական պաշտպանության և աշխատանքային միգրացիայի ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող հարցերՀայաստանն ու Բուլղարիան քննարկել են սոցիալական պաշտպանության և աշխատանքային միգրացիայի ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր
Նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը հաղորդել է իր ձերբակալության մասինՆախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը հաղորդել է իր ձերբակալության մասին
Հայ փրկարարները 5-րդ օրն է՝ Փամբակ գետում փնտրում են 13-ամյա աղջկանՀայ փրկարարները 5-րդ օրն է՝ Փամբակ գետում փնտրում են 13-ամյա աղջկան
Կալանավորվել է Կալանավորվել է "Ուժեղ Հայաստան" դաշինքից Ազգային ժողովի պատգամավորի թեկնածուն
Ֆրենկ Փալոնը Կոնգրես է ներկայացրել օրինագիծ, որն արգելում է շրջանցել 907 ուղղումըՖրենկ Փալոնը Կոնգրես է ներկայացրել օրինագիծ, որն արգելում է շրջանցել 907 ուղղումը
Հայաստանի դեսպանը զրուցել է ԱՄՆ Պետքարտուղարության հակասեմականության մոնիտորինգի և դրա դեմ պայքարի հատուկ բանագնացի հետՀայաստանի դեսպանը զրուցել է ԱՄՆ Պետքարտուղարության հակասեմականության մոնիտորինգի և դրա դեմ պայքարի հատուկ բանագնացի հետ
Ռուս պատգամավոր․ Մոսկվան պետք է Ռուս պատգամավոր․ Մոսկվան պետք է "սկզբունքային դիրքորոշում" որդեգրի ընտրություններից հետո Հայաստանի քաղաքական իրավիճակի վերաբերյալ
Հայաստանի պատվիրակությունը Տաջիկստանում կայացած Հայաստանի պատվիրակությունը Տաջիկստանում կայացած "Համագործակցության երեխաներ" միջազգային մշակութային-կրթական համաժողովում պատմել է իր երկրի մշակույթի մասին
Արդյո՞ք Վերսալի հուշագիրը կավարտի պատերազմըԱրդյո՞ք Վերսալի հուշագիրը կավարտի պատերազմը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստՎարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստ
Երեւանում շոգ է սպասվումԵրեւանում շոգ է սպասվում
Արթուր Օսիպյանը Նիկոլ Փաշինյանի դեմ դատական հայց է ներկայացրել Արթուր Օսիպյանը Նիկոլ Փաշինյանի դեմ դատական հայց է ներկայացրել 
«Ուժեղ Հայաստան»․  Դավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում է«Ուժեղ Հայաստան»․  Դավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում է
ՀՀ վարչապետը ծանոթացել է COP-17-ի նախապատրաստական աշխատանքներինՀՀ վարչապետը ծանոթացել է COP-17-ի նախապատրաստական աշխատանքներին
«Artsakh Monuments». Ադրբեջանի իշխանությունները կատարել են վանդալիզմի հերթական արարքը«Artsakh Monuments». Ադրբեջանի իշխանությունները կատարել են վանդալիզմի հերթական արարքը
Փորձագետ. հայ ժողովրդի իրավունքներից հրաժարումը հանգեցրեց Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ուղղված օկուպացիոն ծրագրերի առաջմղմանըՓորձագետ. հայ ժողովրդի իրավունքներից հրաժարումը հանգեցրեց Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ուղղված օկուպացիոն ծրագրերի առաջմղմանը
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Քննարկվում է անդամավճարները չվճարելու պատճառով Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցըՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Քննարկվում է անդամավճարները չվճարելու պատճառով Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը
«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ. Հայաստանը չպետք է դառնա նոր հակառուսական պլացդարմ«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ. Հայաստանը չպետք է դառնա նոր հակառուսական պլացդարմ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ. Հայաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ հայ զինվորականներին սովորեցնելու են կռվել Ռուսաստանի դեմՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ. Հայաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ հայ զինվորականներին սովորեցնելու են կռվել Ռուսաստանի դեմ
Իդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին ԲարսելոնայումԻդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին Բարսելոնայում
ՄԻԵԴ-ը հրապարակել է 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի հետ կապված գործերով իր առաջին որոշումըՄԻԵԴ-ը հրապարակել է 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի հետ կապված գործերով իր առաջին որոշումը
«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է ընդդիմության կողմից «ուժի և վստահության» հանրահավաքի անցկացման մասին«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է ընդդիմության կողմից «ուժի և վստահության» հանրահավաքի անցկացման մասին
Չեխիայի վարչապետ. վստահ եմ, որ Հայաստանը կպահպանի իր արևմտամետ ուղղվածությունըՉեխիայի վարչապետ. վստահ եմ, որ Հայաստանը կպահպանի իր արևմտամետ ուղղվածությունը
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Զախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբԶախարովա. Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի կապակցությամբ
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիաՍամվել Կարապետյանն առաջարկում է ընտրություններից հետո ստեղծել ընդդիմադիր կոալիցիա
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանըԱրցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համարԳլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
Նիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգինՆիդերլանդների վարչապետն իր աջակցությունն է հայտնել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների և տնտեսական դիվերսիֆիկացման օրակարգին
"Ժառանգություն". ժամանակն է, որ Հայաստանի ընդդիմությունը ժողովրդին ներկայացնի իրավատեր այլընտրանք՝ լայն-քաղաքական ու վերկուսակցական, հավաքական նորովի առաջնորդությամբ
ԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժԿԸՀ-ն չեզոքացրեց ԲՀԿ-ին. Ընտրությունների քվեարկության արդյունքներով Հայաստանի խորհրդարան կանցնի երեք քաղաքական ուժ
Մոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներովՄոսկվա. Հայաստանում ընտրություններն ուղեկցվել են ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշումներով
Փորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրելՓորձագետ․ Անգամ ԵԱՀԿ դիտորդները Հայաստանում ընտրությունների ժամանակ բազմաթիվ խախտումներ են արձանագրել
Մոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . ՊեսկովՄոսկվան կսպասի Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքներին . Պեսկով
Անտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներումԱնտոնիո Կոշտա․ ԵՄ-ն կշարունակի խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ ընդլայնելով համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներում
Իսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է ՓաշինյանինԻսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Փաշինյանին
Թուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքներըԹուրքիայի ԱԳՆ-ը մեկնաբանել է Հայաստանի ընտրությունների արդյունքները
Զախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնինԶախարովա․ Միջազգային դիտորդները չեն կարողանա լռություն պահպանել՝ Հայաստանում ընտրությունների ընթացքում ողջ ժողովրդի շահերի աղաղակող ոտնահարման ֆոնին
"Ուժեղ Հայաստանը" հանդես կգա հայտարարությամբ՝ իրական հաշվարկների ավարտից հետո․ Նարեկ Կարապետյան