Արմինֆո.Հունվարի 19-ին Մոսկվայում տեղի կունենա Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ամենամյա հանդիպումը ԱՊՀ մասնակից պետությունների դեսպանների հետ: Հանդիպմանը կմասնակցի նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հաղորդել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
"Միջոցառման ընթացքում նախատեսվում է ամփոփել 2021 թվականի հոբելյանական տարում համագործակցության շրջանակներում համատեղ աշխատանքի արդյունքները, քննարկել հեռանկարային փոխգործակցության առանցքային ուղղությունները: Մասնակիցները, ավանդույթի համաձայն, կարծիքներ կփոխանակեն միջազգային եւ տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ", - ամփոփել է նա: