Արմինֆո.Ցավոք, Հայաստանում երկրի համար կարևորագույն ճակատագրական որոշումները կայացվում են ոչ թե համապատասխան ինստիտուտներից և կենտրոններից բխող աշխարհաքաղաքական իրավիճակի վերլուծությունների և հաշվարկների, այլ մեկ մարդու կամքի հիման վրա։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել "Ազատ քաղաքացի" հասարակական կազմակերպության նախագահ Հովսեփ Խուրշուդյանը։
"Նիկոլ Փաշինյանը, օրինակ, կարող էր մեր զինվորականներին Ղազախստան ուղարկելու մասին որոշում կայացնել մեկ զանգի արդյունքում։ Միանձնյա, եւ հենց նույն պահին՝ հեռախոսափողը ձեռքում: Ըստ այդմ, համապատասխան տրամադրվածության առկայության դեպքում, նա լիովին ի վիճակի է էլ ավելի խորացնել Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից և, պարզապես, հեռացնել մեր երկիրը Արևմուտքի շահերի ոլորտից", - նշել է փորձագետը։
Խուրշուդյանի կանխատեսմամբ՝ Արևմուտքի կողմից Հարավային Կովկասում Ռուսաստանին հավասարակշռող իր դերի թուլացման դեպքում դա մեծ վնաս կհասցնի Հայաստանին, ի թիվս այլ բաաաների, նրա տարածքային ամբողջականության վերականգնման հեռանկարին՝ Սյունիքով "միջանցքի" հարցի լուծմամբ, սահմանների սահմանազատմանն ու սահմանագծմանը եւ այլն: Մինչդեռ, մինչ օրս Արեւմուտքի կողմից տարածաշրջանում ՌԴ-ի հարաբերական հավասարակշռություն էր նկատվում: Հատկապես՝ ԱՄՆ-ում Բայդենի վարչակազմի իշխանության գալուց հետո։
Փորձագետի գնահատմամբ' վերջին շրջանում ԱՄՆ-ում եւ Եվրոպայում ընդունված հայանպաստ օրինագծերն ու որոշումները Հայաստանի համար մանեւրելու որոշակի տարածություն են ստեղծել: Բայց այսօր Ղազախստանի վերաբերյալ Երևանի ռուսամետ որոշումների արդյունքում այդ տարածությունն էապես նեղանում է։ Եվ այս ամենում ամենամեծ վտանգը նա տեսնում է Հայաստանի համար լրացուցիչ տարածքային և "միջանցքային" ռիսկերի ուղեկցող հեռանկարի առաջացման հնարավորության մեջ։
Մոսկվան, իր հերթին, փորձագետի գնահատմամբ, Երևանի նկատմամբ կիրառում է հիբրիդային դիվանագիտություն ու քաղաքականություն՝ շատ նման Անկարայի նկատմամբ քաղաքականությանը։ Նույն նպատակով կտրել երկու երկրներն Արևմուտքից և փչացնել նրա ղեկավարների հարաբերությունները Վաշինգտոնի և Բրյուսելի հետ։ Այն տարբերությամբ, որ Ռուսաստանը ստիպված է դրա համար վճարել Թուրքիային եւ, բավական մեծ գին վճարել։ Օրինակ՝ Ս-400 համալիրների մատակարարումներով կամ Աքքույուի ԱԷԿ-ի կառուցմամբ։ Մինչդեռ, Հայաստանն Արևմուտքի հետ հարաբերությունները փչացնում է, ներգրավվելով Ղազախստանում ՌԴ գործողություններում՝ միանգամայն անվճար։
"Նման վիճակի մեղավորը մենք ինքներս ենք, ավելի ճիշտ՝ մեր իշխանությունները։ Հենց նրանք են սովորեցրել Կրեմլին նրա ցանկացած կարգադրություն կուրորեն կատարելու սեփական պատրաստակամությանը։ Բայց ինձ համար բոլորովին անհասկանալի է, թե հանուն ինչի է այդ կարգադրությունները կատարում ներկայիս իշխանությունը, որը սեփական լեգիտիմությունը հաստատել է հենց անցած տարվա հունիսին։ Բավականին ամուր ներքին հիմք ունեցող և դրա համար էլ արտաքին քաղաքականության մեջ զգալիորեն ավելի ինքնուրույն քայլեր կատարելու ունակ իշխանությունը։ Օբյեկտիվ, ռացիոնալ պատճառներ, որոնք Հայաստանի գործող ղեկավարությանը դրդում են հլու-հնազանդ, նույնիսկ, ջանասիրաբար կատարել Մոսկվայի նախագծերը՝ քաղաքակիրթ աշխարհում սեփական հեղինակության անկման հաշվին, ես, պարզապես, չեմ տեսնում", - ամփոփել է փորձագետը։