Արմինֆո. Հայաստանում այս շաբաթ կորոնավիրուսի տարածման տեմպերի արագացման միտում է նկատվում։ Այսպես, վերջին մեկ օրվա ընթացքում երկրում անցկացրել են կորոնավիրուսի 5 763 թեստ, որոնցից հաստատվել է վարակման 298 նոր դեպք, ինչը կազմում է թեստը հանձնած քաղաքացիների թվի 5,1 տոկոսը (օրեր առաջ այդ ցուցանիշը կազմել էր 4,7 տոկոս, 4,1 տոկոս եւ 3,6 տոկոս):
Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հաղորդում են, որ մեկ օրում ապաքինվածների թիվը 111 է, մահվան դեպքերը՝ 4: Հունվարի 13-ի ժամը 11:00-ի դրությամբ փաստացի բուժում է ստանում 3 972 հիվանդ:
Համավարակի բռնկման պահից ի վեր Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 2 625 952 թեստ, որոնցից հիվանդությունը հաստատվել է 346 811 մարդու մոտ (թեստը հանձնած քաղաքացիների 13,2% - ը), ընդ որում, ապաքինվել է 333 311 մարդ (96,1%), մահացել է՝ 8 014-ը (2,3%):