Արմինֆո. Հունվարի 13-ին տեսակոնֆերանսի ռեժիմով տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պաշտպանության նախարարների խորհրդի արտահերթ նիստը: Այդ մասին հաղորդվում է կազմակերպության պաշտոնական կայքում։
Նիստի ընթացքում ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն Ղազախստանի Հանրապետությունում խաղաղապահ գործողության անցկացումը: Նիստին կմասնակցեն նաև ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Թահիր Խայրուլոևը: