Արմինֆո.Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի նոր հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովին: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՌԴ հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, խաղաղապահ զորակազմի առաջին հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ-ն, հանդիպմանը քննարկվել է ղարաբաղյան հակամարտության գոտում օպերատիվ իրավիճակը:
Նշենք, որ Վոլկովին խաղաղապահ զորակազմի հրամանատար նշանակելու մասին հայտնի էր դարձել երեկ։ -0-