


Արմինֆո.Վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսի 6 134 թեստ է անցկացվել, որոնցից 289-ի պատասխանը դրական է (4,7 տոկոս), ընդ որում, ապաքինվել է 83 մարդ, մահացել է՝ 4-ը:
Ըստ աղբյուրի, հունվարի 12-ի ժամը 11:00-ի դրությամբ փաստացի բուժում է ստանում 3 789 հիվանդ:
Համավարակի բռնկման պահից ի վեր Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 2 620 189 թեստ, որոնցից հիվանդությունը հաստատվել է 346 513 մարդու մոտ (թեստը հանձնած քաղաքացիների 13,2% - ը), ընդ որում, ապաքինվել է 333 200-ը (96,1%), մահացել է՝ 8 010-ը (2,3%):



