Արմինֆո. Հունվարի 11-ին Թուրքիայի ԱԳ նախարարի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Թյուրքական խորհրդի երկրների ԱԳ նախարարների տեսակոնֆերանս։
Ինչպես հաղորդում Է Turan գործակալությունը, կոնֆերանսին մասնակցել են Մեւլութ Չավուշօղլուն (Թուրքիա), Ջեյհուն Բայրամովը (Ադրբեջան), Մուխտար Թիլեուբերդին (Ղազախստան), Ռուսլան Կազակբաևը (Ղրղզստան), Աբդուլազիզ Կամիլովը ( Ուզբեկստան), Պետեր Սիյարտոն (Հունգարիա), Ռաշիդ Մերեդովը (Թուրքմենստան), Թյուրքական պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Բաղդադ Ամրեևը:
Մասնակիցները քննարկել են Ղազախստանում և դրա շուրջ ստեղծված իրավիճակը և ընդունել ամփոփիչ հայտարարություն: Փաստաթղթում նշվում է, որ Թյուրքական պետությունների կազմակերպությունն իր պարտքն է համարում աջակցել Ղազախստանի ժողովրդին եւ կառավարությանը: Նրանք ցավակցություն են հայտնել անկարգությունների ընթացքում զոհվածների հարազատներին; աջակցություն եւ համերաշխություն են հայտնում Ղազախստանի հետ; դատապարտում են բռնության եւ վանդալիզմի ակտերը, հասարակական կարգի խախտումները; ընդգծում են միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների պահպանման կարեւորությունը եւ պաշտպանում են իշխանությունների հակաահաբեկչական միջոցառումները ահաբեկիչների, արմատականների, ծայրահեղականների դեմ:
Մասնակիցները պատրաստակամություն են հայտնել աջակցելու Ղազախստանի ժողովրդին եւ կառավարությանը' հաղթահարելու ընթացիկ ճգնաժամը, եւ պպպաշշտպանել են նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւի բարեփոխումների ծրագիրը: