Արմինֆո.ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Առաքել Մարտիկյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ: Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի կայքում:
2021 թվականի օգոստոսի 9-ին ՀՀ նախագահի հրամանագրով գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանն ազատվել էր ռազմական հետախուզության պետ - գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից, որն զբաղեցրել է 2017թ. սեպտեմբերից։ Մինչ այդ նա 4 տարի եղել է ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչը ՀԱՊԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունում ։