Արմինֆո. Ժամը 17:00-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ Նախիջևանիկ գյուղի տարածքում գտնվող նռան այգում 4 քաղաքացիական անձ տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ Ադրբեջանի զինված ուժերը հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից շուրջ 15 րոպե տևողությամբ ինտենսիվ կրակ են բացել նրանց ուղղությամբ և չեն թողնում դուրս գան այգուց: Այդ մասին հաղորդել է Արցախի ներքին գործերի նախարարությունը:
«Կրակը դադարել է ռուս խաղաղապահների միջնորդությամբ, իսկ Արցախի քաղաքացիները տարհանվել են անվնաս։ Մասնակի վնասվել է գյուղատնտեսական տեխնիկան», - հաղորդել է Արցախի ՆԳՆ-ը,հիշեցնելով, որ այսօր Ադրբեջանը կրակ էր բացել նաև Կարմիր Շուկա համայնքի ուղղությամբ, եւ մանկապարտեզի մոտ այրվել էր ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենա։