Արմինֆո. Ադրբեջանի հետ խաղաղության դարաշրջանի մասին Նիկոլ Փաշինյանի ելույթները, հայկական բնակավայրերի ադրբեջանական տեղանունների հիշատակումը իրենց մեջ հայ հասարակությանը հետագա իրադարձություններին նախապատրաստելու դիտավորություն են պարունակում։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։
"Նման հայտարարություններով վարչապետը փորձում է հասարակությանը նախապատրաստել ադրբեջանցիների Արցախ, Արցախի հարակից տարածքներ վերադարձիւ մտքին, ինչը, դատելով ըստ ամենայնի, նրա քաղաքական գծն է 2022 թվին: Գոյություն ունցող քաղաքական ուժերի գործողություններն ի զորու չեն բեկում մտցնել այդ գծում, սակայն հույս կա, որ այն ուժերը, որոնց հետ ստիպված են հաշվի նստել, և արտաքին խաղացողների կողմից կձևավորվեն ապագայում", - կանխատեսում է նա:
Դիվանագետի կարծիքով ՝ Հայաստանում կառավարող կուսակցությունը կորցրել է քաղաքական ազդեցությունը Արցախի վրա, որի հայկական սուբյեկտությունն այսօր կախված է բացառապես Արցախի հարցում հայ հասարակության համախմբումից և միասնական դիրքորոշումից։ Մինչդեռ, իշխանությունն ու ընդդիմությունը մրցակցում են միմյանց հետ, հնչեցնելով փոխադարձ մեղադրանքներ, ընդ որում, նախընտրելով խուսափել Արցախի խնդիրների լուծման ուղղությամբ իրական քայլերից։
Միեւնույն ժամանակ, մեկնաբանելով, այսպես կոչված, "Զանգեզուրի միջանցքի" վերաբերյալ Երեւանի եւ Բաքվի հակասական հայտարարությունները, դիվանագետը կանխատեսել է, որ Բաքուն, ակնհայտորեն, ակնկալածից ավելի քիչ ստանա, իսկ Երեւանը կզիջի ավելին, քան պատրաստվում է: Մեկնաբանելով Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարության ներկայիս դիրքորոշումները՝ Մելիքյանը նկատել է, որ իրականում ինչպես Հայաստանի պարտությունը, այնպես էլ Ադրբեջանի հաղթանակը արտաքին ուժերի գործողությունների արդյունք են: Վերջինս ենթադրում է, որ վճռորոշ խոսքն այս և այլ հարցերում պատկանելու է հենց դրսի ուժերին։
Միեւնույն ժամանակ, Մելիքյանն արտաքին ուժերի առաջարկած "3+2" ձևաչափը դիտարկում է որպես Հայաստանին 44-օրյա պատերազմի արդյունքում ստեղծված իրողությունների ճանաչում պարտադրելու մեխանիզմ։ Ընդհուպ՝ Երևանի կողմից Կարսի պայմանագրով գծված միջպետական սահմանների և Նախիջևանի հետ Հայաստանի տարածքով հաղորդակցության արտատարածքային ուղիների ճանաչում։ Նրա կարծիքով՝ այդ նպատակով Հայաստանը կարող է շանտաժի ենթարկվել՝ Արցախի ապագա կարգավիճակի հարցի և նրա բնակչության անվտանգության երաշխիքների օգտագործմամբ։ Ընդ որում, նույնիսկ Հայաստանի պասիվ մասնակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափին, նրա կարծիքով, ինքնըստինքյան կպահպանի Երեւանի՝ արցախցիների իրավունքների ապահովման կարեւորագույն երաշխավորի կարգավիճակը:
Անդրադառնալով վերջին շրջանում ռուսական ԶԼՄ-ներում ԽՍՀՄ կարոտախտային հիշատակումների ալիքի պատճառների՝ Մելիքյանը նկատել է, որ նույնիսկ հիպոթետիկ Ռուսաստանի, Բելառուսի եւ Հայաստանի միասնական պետությունում միավորման դեպքում Մոսկվան կստանա ռուսական կայսրության կարճատեւ ռեինկարնացիա, բայց բնավ՝ ոչ ԽՍՀՄ: Խորհրդային Միության վերակենդանացում, նրա կանխատեսումներով, ամեն դեպքում չարժե ակնկալել։ Աշխարհաքաղաքական այս իրավիճակում Հայաստանի խնդիրը, դիվանագետի կարծիքով, ամեն գնով մարդկային ու տարածքային նոր կորուստներից խուսափելն է։ Իսկ վերջինս պահանջում է սեփական երկարաժամկետ շահերի հստակ և ճիշտ ձևակերպում և դրանց համապատասխանեցում առկա ժողովրդագրական, ֆինանսական և ռազմական սեփական հնարավորություններին։