Արմինֆո.ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նախօրեին՝ հունվարի 3-ին, հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, որի ընթացքում քննարկել է մի շարք հարցեր, այդ թվում ՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը:
ԱՄՆ Պետդեպարտամենտի հաղորդագրության համաձայն, պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն քննարկել են Ուկրաինայում ռուսական էսկալացիայի սպառնալիքի առնչությամբ գործողությունների համակարգումը շարունակելու կարևորությունը։ Նրանք անդրադարձել են նաեւ Թուրքիայի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը քննարկելու համար հատուկ բանագնաց նշանակելու հարցին, ինչպես նաեւ երկկողմ հիմունքով եւ որպես ՆԱՏՕ-ի դաշնակիցներ համագործակցության խորացման հնարավորություններին' փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լուծման համար: