Արմինֆո.Վարդենիս քաղաքի նոր քաղաքապետ Ահարոն Խաչատրյանը երդում է տվել փողոցում՝ քաղաքային վարչակազմի շենքի դիմաց։
Ավելի վաղ ոստիկանության աշխատակիցներն արգելափակել էին Վարդենիսի վարչակազմի մուտքը՝ իրենց գործողությունները պատճառաբանելով ընտրությունների արդյունքներիի դատական կարգով վիճարկման հանգամանքով, եւ մինչեւ Վարչական դատարանի որոշումը շենքի մուտքը փակ է լինելու: Արդյունքում ՝ ընդդիմությունը որոշել է քաղաքապետ Ահարոն Խաչատրյանի երդմնակալությունն անցկացնել փողոցում։
Դեկտեմբերի 5-ին Վարդենիս համայնքում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունը ստացել է 13 մանդատ, "Ահարոն Խաչատրյան" դաշինքը՝ 10, իսկ "Միացյալ Վարդենիսը"՝ 4: Կառավարող կուսակցությունից Վարդենիս համայնքի ղեկավարի թեկնածու Արամ Մելքոնյանն ընդդիմությանն առաջարկել է վայր դնել մանդատները և նոր ընտրություններ անցկացնել: Սակայն դեկտեմբերի 30-ին Վարդենիսի ավագանու ընդդիմադիր ներկայացուցիչները նիստ էին հրավիրել և 14 ձայնով քաղաքապետ ընտրել Ահարոն Խաչատրյանին։ ՔՊ-ի ներկայացուցիչները նիստը համարել էին ոչ իրավաչափ եւ բոյկոտել, հայտարարելով, որ նիստի մասին նախազգուշացված չեն եղել: