Արմինֆո.Նիկոլ Փաշինյանն այսօր ամեն ինչ անում է Անկարային և Բաքվին որևէ պահանջ ներկայացնելու համար իրեն մեռղադրելու հնարավորությունից զրկելու նպատակով։ Այս ֆոնին անվերապահորեն ընդունելով իր առջև դրված բոլոր պահանջների իրագործումը։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել անկախ վերլուծաբան Սարո Սարոյանը։
"Հենց նման եզրակացության առիթ է տալիս արդեն անցյալ տարի նրա ամփոփիչ հարցազրույցի բովանդակության վերլուծությունը։ Պարզ է դառնում, որ Փաշինյանի ուղերձի իրական, գլխավոր հասցեատերը ոչ թե հայ հասարակությունն է, այլ՝ Թուրքիան ու Ադրբեջանը։ Ինչն ակնթարթորեն իր հաստատումն է գտել Երեւանի հետ սպասվող որոշակի համատեղ գործընթացների պատրաստ լինելու մասին Անկարայից հետեւած հայտարարությունների տեսքով", - նկատել է նա։
2021 թվականի վերջին ամփոփիչ հարցազրույցի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, հայտարարել է, որ նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքը բանակցությունների ոչ մի փուլում չի դիտարկվել որպես բացառապես հայկական տարածքային միավորում։ Վարչապետի խոսքով՝ բանակցություններում արձանագրվել է, որ Լեռնային Ղարաբաղում բնակվել է նաեւ ադրբեջանական բնակչություն, եւ նրանց շահերի պաշտպանությունը եւս եղել է բանակցությունների օրակարգում։
Սարոյանի գնահատմամբ՝ խոսքը վերաբերում է թուրք-ադրբեջանական պայմաններին, որոնց վրա պետք է իրականացվեն որոշ գործընթացներ, որոնք վերաբերում են, մասնավորապես, տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը և սահմանների սահմանազատմանն ու սահմանագծմանը։ Եվ իր հայտարարություններով Հայաստանի վարչապետը, ըստ վերլուծաբանի, ձգտում է գործընթացով շահագրգիռ արտաքին ուժերին ցույց տալ այդ գործընթացներն անշեղորեն իրականացնելու իր եւ իր թիմի պատրաստակամությունը։
Այդ գործընթացները և դրանց իրականացման ընթացքը Սարոյանը կապում է ոչ միայն Երևանի և Անկարայի երկկողմ պայմանավորվածությունների, այլև "3+2" ձևաչափի աշխատանքի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների հետ։ Այստեղ Փաշինյանը նաև պատրաստակամություն է ցուցաբերում շարունակելու հայ հասարակությանն անհայտ պայմանավորվածությունների իրագործման ընթացքը։ Իրագործել՝ կատարելով Հայաստանի առջև դրված նաև հայ ժողովրդին անհայտ նախապայմանները։
"Թե ապագայում ուր կտանի Հայաստանին այդ ամենը՝ մեզ հայտնի չէ։ Բայց, հաշվի առնելով մեր երկրի ներկա վիճակը, կարելի է ենթադրել, որ այս ամենն ուղղակիորեն առնչվում է Հայաստանի կենսական շահերին։ Շահեր, որոնք ընկած են հայոց պետականության և բուն ինքնության հիմքում։ "3+2" ձևաչափի հանդիպումների արդյունքում ակնհայտ երևում է այդ գործընթացում Մոսկվայի և Անկարայի միջև դերերի բաժանումը։ Ինչն ինքնըստինքյան ենթադրում է նրանց միջև համաձայնության ձեռք բերում որոշակի խնդիրների համատեղ լուծման հարցում։ Թե՝ կոնկրետ ինչ խնդիրների, մենք առայժմ չգիտենք", - ամփոփել է վերլուծաբանը։