Արմինֆո. Նիկոլ Փաշինյանի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ Արցախի ուղղությամբ հնչեցված բառակույտը մեկնաբանել բավականին բարդ է, եթե չասենք՝ անհնար։ Սահմանափակվեմ մեկ խորհուրդով. Արցախի մասին կարելի է խոսել միայն լույսի շողերի մեջ, հակառակ դեպքում, ավելի լավ է, պարզապես, լռել։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել "Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի" ղեկավար Թևան Պողոսյանը։
"Ինձ համար Փաշինյանի հայտարարություններն անընդունելի են, և ես բացասական եմ վերաբերվում դրանց, որովհետև կարծում եմ, որ Արցախը սակարկության առարկա չէ և չի կարող լինել։ Արցախը մեզ համար, յուրաքանչյուր հայի համար մեր հայրենիքի անգնահատելի մաս է, վայր, որի յուրաքանչյուր թիզը ներծծված է հայի արյամբ։ Եվ եթե մենք, եթե մեր ղեկավարությունը դա դեռ չի հասկացել, ապա ավելի լավ է, ընդհանրապես, լռել, քան ասել այն, ինչ ասվում է։ Այդ անընդունելի հայտարարությունները, գիտեք, լսում են ոչ միայն Հայաստանում, և դրա հնարավոր հետևանքները պետք է լավ հասկանալ", - ընդգծել է նա։
Արցախի վերաբերյալ հայտարարությունների փոխարեն փորձագետը նախընտրում է տեսնել որոշակի գործողություններ։ Նրա կարծիքով՝ այդ գործողությունները պետք է ընդգրկեն հայ հասարակության ողջ սպեկտրը ՝ քաղաքացիներից մինչև քաղաքական վերնախավ։ Եվ ոչ մի կերպ այդ գործողությունները չպետք է արտացոլեն Փաշինյանի առաջադրած օրակարգի իրականացումը։ Այս լույսի ներքո Պողոսյանը հույս է հայտնել, որ գոնե Արցախի իշխանությունները կգիտակցեն իրավիճակի բարդությունն ու սեփական կարեւորությունը: Եվ, որպես արդյունք՝ նրանց կողմից սեփական գործողությունների ծրագրի ձևավորում ու իրականացում։
Այս լույսի ներքո փորձագետը հերթական անգամ կրկնել է հայության կողմից Ստեփանակերտը որպես Հայաստանի համար ոչ պակաս կարևոր քաղաք ընկալելու անհրաժեշտությունը, քան՝ Երևանը: Նրա կարծիքով, նաև անհրաժեշտ է անել հնարավորը՝ Արցախի բնակչության ավելացման նպատակով։ Եվ, իհարկե, Արցախի խորհրդարանին անհրաժեշտ է ընդունել "օկուպացիայի մասին"օրենք՝ ադրբեջանական 44-օրյա ագրեսիայից հետո ծագած իրավական հարցերը կանոնակարգելու նպատակով։
Հայաստանն էլ, իր հերթին, ըստ Պողոսյանի, պետք է նաև գործընթացներ նախաձեռնի Արցախի ճանաչման ուղղությամբ։ Քանի որ, հակառակ դեպքում, բանակցային գործընթացում Երևանը խոսելու բան գրեթե չի ունենա։ Մնացած ամեն ինչ, նրա գնահատմամբ, դուրս չի գալիս դատարկ խոսակցությունների շրջանակից։ Այս լույսի ներքո փորձագետը վստահություն է հայտնել, որ Արցախի դերն ու արժեքը գործողություններում է, այլ ոչ թե՝ խոսակցություններում:
"Արցախի կողմից "Օկուպացիայի մասին" օրենքի ընդունումը պետք է ուղեկցվի դրա կյանքի կոչման կոնկրետ գործողություններով։ Մենք չպետք է սպասենք ինչ-որ արտաքին քաղաքական, առավել ևս, ներքաղաքական ազդակների։ Ստեփանակերտը պետք է սկսի խոսել աշխարհի հայության հետ։ Եվ ես չեմ հասկանում, ես չգիտեմ, թե ինչու այդ ամենն ավելի վաղ չի արվել, և ինչու դա հիմա չի արվում", - ամփոփել է Պողոսյանը։