


Արմինֆո.Վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսի 2 840 թեստ է անցկացվել, որոնցից 29-ի արդյունքը դրական է (1%), ընդ որում, ապաքինվել է 140 մարդ, 6-ը՝ մահացել է:
Ըստ Առողջապահության նախարարության հաղորդագրության՝ հունվարի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ փաստացի բուժում է ստանում 3 546 հիվանդ:
Համավարակի բռնկման պահից ի վեր Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 2 577 537 թեստ, որոնցից հիվանդությունը հաստատվել է 345 036 մարդու մոտ (թեստը հանձնած քաղաքացիների 13,3% - ը), ընդ որում, ապաքինվել է 331 998 - ը (96,2%), մահացել է՝ 7 983-ը (2,3%):



