


Արմինֆո.Ադրբեջանական ԶԼՄ-ներով տարածվող լուրերը, համաձայն որոնց, իբր, ՊԲ-ի ստորաբաժանումների կողմից դեկտեմբերի 29-ին կրակ է արձակվել ադրբեջանական << Բակսել>> ընկերության աշխատակիցների ուղղությամբ, և որի արդյունքում, իբր, վիրավորում է ստացել մեկ ադրբեջանցի , բացարձակ սուտ է և հանդիսանում է հերթական ապատեղեկատվություն:
Այդ մասին ասվում է Արցախի ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրությունում:


