Արմինֆո. Իրանի նախարարների խորհուրդը նախագահ Իբրահիմ Ռաիսիի նախագահությամբ կայացած նիստում համաձայնության է եկել, որ Չինաստանին կթույլատրվի գլխավոր հյուպատոսություն բացել երկրի հարավում գտնվող Բենդեր Աբբաս քաղաքում:
Ինչպես հաղորդում Է Mehr-ը, Իրանի նախարարների խորհուրդը կամ նախարարների կաբինետը հավանություն է տվել հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիային համապատասխան Իրանի արտաքին գործերի նախարարության առաջարկած ծրագրին:
Բացի այդ, Սահմանադրության 138-րդ սկզբունքին եւ համապատասխան օրենքներին ու որոշումներին համապատասխան, Իրանի նախարարների խորհուրդը համաձայնել է Հայաստանի Կապան քաղաքում գլխավոր հյուպատոսություն բացելու թույլտվության վերաբերյալ ԻԻՀ արտաքին գործերի նախարարության առաջարկին: