Արմինֆո. Նախօրեին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ստորագրած Ազգային պաշտպանության թույլտվության մասին օրենքը (NDAA) ներառում է կարևոր դրույթներ, որոնք ուղղված են Արցախում պատերազմական հանցագործությունների համար Ադրբեջանին և Թուրքիային պատասխանատվության ենթարկելուն:
Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում հաղորդել ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը։ "Ես կպնդեմ, որ պահանջվող հաշվետվությունները ճշգրիտ լինեն այդ հանցագործությունները փաստագրելիս", - ընդգծել է նա:
Հավելենք, որ ավելի վաղ ԱՄՆ կոնգրեսականներն ԱՄՆ նախագահին կոչ էին արել պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի եւ Ադրբեջանի առաջնորդների նկատմամբ՝ Արցախի եւ Հայաստանի դեմ ագրեսիայի համար, վերականգնել Ադրբեջանին զենքի մատակարարման էմբարգոյի 907 ուղղման գործողությունը եւ դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին այնքան ժամանակ, քանի դեռ հայ բնակչության համար անվտանգության երաշխիքներ չկան: Կոնգրեսականները նաև կոչ են արել հետաքննել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ անցած տարվա ագրեսիայի ընթացքում կատարված հանցագործությունները: