


Արմինֆո.Անցած մեկ օրում Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 6 788 թեստ, որոնցից հիվանդությունը հաստատվել է 88 քաղաքացիների մոտ (1,3 տոկոս), ապաքինվել է 125 մարդ, մահացել է՝ 5-ը:
Դեկտեմբերի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ փաստացի բուժում է ստանում 4 123 հիվանդ: Համավարակի բռնկման պահից ի վեր երկրում հայտնաբերվել է վարակման 344 737 դեպք (13,4 տոկոս), ապաքինվածների թիվը հասել է 331 152-ի (96 տոկոս), մահվան դեպքերի թիվը՝ 7961-ի (2,3 տոկոս): Ընդհանուր առմամբ, Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 2 553 654 թեստ։



