Արմինֆո.Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է «Ադրբեջանի կողմից գերեվարված հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց՝ կեղծ մեղադրանքների վրա հիմնված հետապնդումների և դատավարությունների վերաբերյալ» Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը։
Ինչպես Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հաղորդել է իր ֆեյսբուքյան էջում, զեկույցը հասանելի է հետևյալ հղումով՝ https://undocs.org/A/76/581...: