Արմինֆո.Անհրաաժեշտ է արձանագրել, որ հայ-թուրքական նոր-նոր ուրվագծվող երկխոսությունն արդեն պայմանավորված է Երևանի և Բաքվի երկխոսությամբ։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Սկակովը։
"Անկարան միանգամայն բացահայտ հայտարարում է Երեւանի հետ հարաբերություններում Բաքվի փաստացի ներգրավման մասին։ Հետևաբար, փաստ է, որ հայ-թուրքական երկխոսության մեջ շատ բան պայմանավորված է հայ-ադրբեջանական երկխոսության հաջողությամբ։ Կարծում եմ, որ, ըստ էության, Երեւանի եւ Անկարայի երկխոսության մեկնարկը ուշացել է հենց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման-սահմանագծման վերաբերյալ որոշման ձգձգման հետեւանքով՝ հնարավոր դառնալով միայն Սոչիի հանդիպումից հետո", - ընդգծել է նա։
Այսպիսով, Անկարան, Սկակովի գնահատմամբ, բնավ չի պատրաստվում հրաժարվել Երևանի նկատմամբ սեփական բազմամյա նախապայմաններից։ Ավելին, սեփական մասնակցությամբ, Հայաստանի հետ երկխոսության միջոցով, փաստորեն, առաջ է քաշում ևս մեկ նախապայման՝ Հայաստանի Սյունիքի մարզով միջանցքի մասով։
Այդ լույսի ներքո մեկնաբանելով հայ-թուրքական բանակցությունների հնարավոր օրակարգը՝ արևելագետը ենթադրել է, որ այն արդեն պարզ է, և դրա բովանդակության վերաբերյալ կողմերի լռությունը պայմանավորված է բանակցային գործընթացի պաշտոնական մեկնարկի բացակայությամբ: Այս լույսի ներքո՝ Սկակովը նշել է Անկարայի դիրքորոշումների հստակությունը՝ ի տարբերություն Երեւանի դեռեւս ոչ մինչեւ վերջ հասկանալի դիրքորոշման:
Մեկնաբանելով Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի մասնակցությամբ երկխոսության համար հարթակ դառնալու պատրաստակամության եւ երեք երկրների միջեւ "խաղաղ հարեւանության նախաձեռնության" վերաբերյալ Վրաստանի ԱԳ նախարարի եւ վարչապետի վերջին առաջարկները՝ Սկակովը դրանք պայմանավորել է փոխված Անդրկովկասում սեփական տեղը գտնելու Թբիլիսիի փորձերով:
"44-օրյա պատերազմից հետո իրավիճակը տարածաշրջանում Վրաստանի համար զգալիորեն վատացել է։ Երկիրը հայտնվել է Աբխազիայում, Հարավային Օսիայում, Հայաստանում, իսկ այժմ նաև Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական ռազմակայանների շրջապատում։ Վրաստանի դիվանագիտական կշիռը բավական փոքր է, իսկ նրա մասնակցությունը հակամարտություններին էլ ավելի է նվազեցնում նրա միջնորդական հնարավորությունները։ Այս լույսի ներքո՝ միակ բանը, որ դեռ կարող է առաջարկել Վրաստանը Հայաստանին եւ Ադրբեջանին, տարանցիկ երկրի գործառույթներն են", - ամփոփել է Սկակովը։