Արմինֆո.Հայաստանում բարձրագույն կրթություն ստացող օտարերկրացի ուսանողների թիվն, ընդհանուր առմամբ, մեկ տարվա ընթացքում աճել է 10,9 տոկոսով: Այդ մասին դեկտեմբերի 27-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը։
Մասնավորապես, նա տեղեկացրել է, որ այս տարի հայաստանյան բուհեր են դիմել 1 200 օտարերկրյա քաղաքացիներ, ընդհանուր առմամբ, 2021-2022 ուսումնական տարում Հայաստանի բուհերում արդեն 7 085 օտարերկրյա քաղաքացի է սովորել, որոնցից 3 521-ը Սփյուռքի ներկայացուցիչներ են: Անցած ուսումնական տարում կրթական հաստատություններում ուսանել է 6 385 օտարերկրյա քաղաքացի, որոնցից 2 947-ը՝ սփյուռքահայեր:
Բացի այդ, ինչպես նշել է Մարտիրոսյանը, միջպետական համաձայնագրերի շրջանակներում Ռուսաստանում սովորում է 209 հայ ուսանող, մինչդեռ Հայաստանում բարձրագույն կրթություն է ստանում 31 ռուսաստանցի ուսանող, Ռումինիայում սովորում է 4 ուսանող Հայաստանից, Բուլղարիայում' 3, Չինաստանում' 10, ընդ որում, հայկական բուհերում կրթություն է ստանում 3 ուսանող Չինաստանից, Հորդանանի բուհերում սովորում է 6 հայ ուսանող, Հայաստանի բուհերում՝ 30 հորդանանց, Հայաստանի բուհերում ուսանում է նաեւ 3 վրաստնցի:
Ընդհանուր առմամբ, ըստ Մարտիրոսյանի, օտարերկրյա բուհերում սովորում է 232 հայ ուսանող, մինչդեռ, Հայաստանում բարձրագույն կրթություն է ստանում 67 ուսանող արտասահմանյան երկրներից: "Խնդիրն այն չէ, որ դիմումների թիվը բավականին մեծ չէ։ Հարցը այդ ծրագրերի մասին մեր քաղաքացիների իրազեկվածության ոչ պատշաճ մակարդակն է ", - ասել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալը։
Նա նաեւ հաղորդել է, որ այս տարի Հայաստանը միջպետական համաձայնագիր է ստորագրել Վիետնամի հետ, որի շրջանակում հայկական եւ վիետնամական բուհերը կփոխանակեն հինգ ուսանող: