


Արմինֆո.Հայաստանը շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղի սոցիալական անվտանգության հիմնական երաշխավորը։ Այդ մասին դեկտեմբերի 27-ին ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Նախարարի խոսքով՝ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանն Արացխում իրականացրել է շուրջ երկու տասնյակ ծրագրեր, որոնք վերաբերում էին սոցիալական աջակցությանը, բնակարանների տրամադրմանը և աշխատանքի տեղավորմանը ։ Բացի այդ, ՀՀ իշխանությունները սկսել են մտածել նաև զարգացման ծրագրերի կազմակերպման մասին։ Այդ ծրագրերը, ըստ նախարարի, թույլ տվեցին հաղթահարել հետպատերազմյան մի շարք խնդիրներ։ "Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ արցախցիների ավելի քան 80 տոկոսը վերադարձել է հայրենիք։ Ոմանք նախկինի պես գտնվում են Հայաստանում, եւ մենք շարունակում ենք նրանց անհրաժեշտ ուշադրություն հատկացնել", - հայտարարել է գերատեսչության ղեկավարը։ Ինչպես կարծում է Մկրտչյանը, բնակարանների և աշխատատեղերի առկայության դեպքում Հայաստան տեղափոխված արցախցիների մեծ մասը կվերադառնա Արցախ։
Ինչպես պարզաբանել Է նախարարը, ՀՀ կառավարության կողմից ցուցաբերվող աջակցության ծրագրերը տարբեր են եղել՝ սկսած 68 հազար դրամի վճարումներից, որոնք տրամադրվել են 4 ամսվա ընթացքում, եւ ԼՂՀ այն բնակավայրերի չափահաս եւ անչափահաս բնակիչներին օգնություն տրամադրելուց, որոնք պատերազմի արդյունքում անցել են թշնամու վերահսկողության տակ, մինչեւ ռազմական գործողությունների հետեւանքով տուժած անձանց օգնություն ցուցաբերելը: "Այս ծրագրերը շարունակվելու են նաև 2022 թվականի առաջին եռամսյակում", - հայտարարել է նա:


