Արմինֆո.Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում իրավապահ համակարգի ընտրական, իրավիճակային և քաղաքական կողմնակալությամբ պայմանավորված գործողությունները անթույլատրելի են և մեզ, միանշանակ, լավ բանի չեն հանգեցնի։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել հասարակական-քաղաքական գործիչ Սուրեն Սահակյանը։
Դեկտեմբերի 5-ին Հայաստանի 9 մարզերի 36 համայնքներում տեղի են ունեցել այս տարվա վերջին ՏԻՄ ընտրությունները: ԿԸՀ պաշտոնական տվյալների համաձայն, 36 համայնքներից ընդամենը 16-ում է կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունը հավաքել ձայների ավելի քան 50%։
Մեկնաբանելով Վանաձորի ընտրություններում հաղթած նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի, "Միացյալ Վարդենիս" դաշինքի ղեկավար Արամ Հարությունյանի, Գորիսի ընտրված քաղաքապետ Առուշ Առուշանյանի ձերբակալությունները, Սահակյանը այդ գործընթացը բնութագրել է որպես քաղաքական հետապնդումներ հիշեցնող: Նրա կարծիքով՝ այդպիսով կառավարող կուսակցությունը իրավապահ համակարգի միջոցով փորձում է չեզոքացնել հաղթանակած քաղաքական ուժերի ղեկավարներին այն համայնքներում, որտեղ ինքը հաղթանակի շանսեր չի ունեցել՝ նրանց հիշեցնելով անցյալի արարքները։
Գնահատելով տեղական ընտրություններն, ընդհանուր առմամբ, Սահակյանն ընդգծել է, որ քաղաքական թիմը, որին ինքն աջակցել է ընտրություններում, "Քաղաքացու ընտրություն" կուսակցությունը, ընտրությունների արդյունքում ավագանու տեղեր ստացել է բոլոր չորս համայնքներում, որոնց մասնակցել է: Եվ, ընդհանուր առմամբ, չնայած բոլոր ակնհայտ թերություններին ու խնդիրներին, որոնց պայմաններում տեղի են ունեցել վերջին տեղական ընտրությունները, քաղաքական գործիչը դրանք համարում է մեկ քայլ առաջ՝ մինչև 2018 թվականը տեղի ունեցած ընտրությունների համեմատ։
"Նման խնդիրների թվում են. անթույլատրելի, իմ կարծիքով, վարչական լծակների չարաշահում, ընտրատեղամասերում ընտրողների եւ այլ անձանց կուտակումներ, եւ, իհարկե, թեկնածուների վրա ճնշում ։ Կցանկանայի հատուկ ընդգծել, որ 2018 թվականից հետո յուրաքանչյուր ընտրական գործընթաց ամեն անգամ ավելի շատ խնդիրներ է ձևավորում և իր մեջ ավելի շատ թերություններ է պարունակում, քան նախորդը։ Վերջինը նույնպես թույլ է տալիս խոսել մեր երկրում ժողովրդավարության զարգացման գործընթացում ոչ լավագույն միտումների մասին", - ամփոփել է Սահակյանը։