Արմինֆո. Վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսի 4 669 թեստ է անցկացվել, որոնցից հաստատվել է վարակման 59 նոր դեպք (1,2 տոկոս), ընդ որում, ապաքինվել է 248 մարդ, մահացել է՝ 7-ը:
Ըստ աղբյուրի, դեկտեմբերի 27-ի ժամը 11:00-ի դրությամբ փաստացի բուժում է ստանում 4 250 հիվանդ:
Համավարակի բռնկման պահից ի վեր Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 2 540 319 թեստ, որոնցից հիվանդությունը հաստատվել է 344 540 մարդու մոտ (թեստը հանձնած քաղաքացիների 13,5% - ը), ընդ որում, ապաքինվել է 330 841 (96%) հիվանդ, մահացել է՝ 7 950-ը (2,3%):