Արմինֆո. Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի ՝ Արցախի Հանրապետություն կատարած այցի կապակցությամբ Բաքվում Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին բողոքի նոտա է հանձնվել: Այդ մասին հաղորդում Է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Աղբյուրը նշում է, որ այդ այցի կապակցությամբ Ադրբեջանում Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է երկրի ԱԳՆ:
Նշենք, որ դեկտեմբերի 22-ին Վալերի Պեկրեսն Արցախ է այցելել երկու կարեւոր կողմնակիցների՝ Միշել Բարնիեի եւ Բրունո Ռիտայոյի ուղեկցությամբ: Ստեփանակերտում Ֆրանսիայի նախագահի թեկնածուն հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահի և արտաքին գործերի նախարարի հետ: