


Արմինֆո.Վերջին մեկ օրում Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 6 885 թեստ, որոնցից բացահայտվել է վարակման 129 նոր դեպք (1,8 տոկոս), ընդ որում, ապաքինվել է 295 մարդ, մահացել է՝ 15-ը:
Ըստ աղբյուրի, դեկտեմբերի 23-ի ժամը 11:00-ի դրությամբ փաստացի բուժում է ստանում 5 119 հիվանդ:
Հայաստանում համավարակի բռնկման պահից ի վեր անցկացվել է կորոնավիրուսի 2 516 680 թեստ, որոնցից հիվանդությունը հաստատվել է 344 126 մարդու մոտ (թեստը հանձնած քաղաքացիների 13,6% - ը), ընդ որում, ապաքինվել է՝ 329 576 հիվանդ (95,7%), մահացել է՝ 7 936-ը (2,3%):



