Արմինֆո.Ռուսաստանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովն ու Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց են ունեցել:
Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, նախարարները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցեր, կարծիքներ են փոխանակել 2021 թվականի նոյեմբերի 26-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների Սոչիի պայմանավորվածությունների իրականացման ընթացքի վերաբերյալ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել լրացուցիչ քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործնական աշխատանք սկսելու և հետագայում սահմանագծման ուղղությամբ: Հաստատվել է փոխադարձ շահագրգռվածությունը Հարավային Կովկասում տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակման միջոցների շուտափույթ իրականացման հարցում: