


Արմինֆո.Վերջին մեկ օրվա ընթացքում Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 6 756 թեստ, որոնցից բացահայտվել է վարակման 152 նոր դեպք (2,2 տոկոս), ընդ որում, ապաքինվել է 153 մարդ, մահացել է՝ 7-ը:
Ըստ աղբյուրի, դեկտեմբերի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ փաստացի բուժում է ստանում 5 301 հիվանդ:
Հայաստանում համավարակի բռնկման պահից ի վեր անցկացվել է կորոնավիրուսի 2 509 795 թեստ, որոնցից հիվանդությունը հաստատվել է 343 997 մարդու մոտ (թեստը հանձնած քաղաքացիների 13,7% - ը), ընդ որում, ապաքինվել է 329 281 հհիվանդ (95,7%), մահացել է՝ 7 921 (2,3%):



