


Արմինֆո. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի իրավիճակը:
Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, կարծիքների փոխանակման ժամանակ ՌԴ նախագահը եւ Ֆրանսիայի նախագահը գոհունակություն են հայտնել իրադրության կայունացման եւ խաղաղ կյանքի հաստատման, տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային կապերի վերականգնման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերի կապակցությամբ: Կողմերը նաեւ ընդգծել են, որ այդ հարցերում Ռուսաստանն ու Ֆրանսիան գործում են եւ հետագայում մտադիր են գործել սինխրոն:


