Արմինֆո.Հայաստանն այսօր գտնվում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ բանակցություններ սկսելու համար գոյություն ունեցող ելակետերից առավել անշահավետում: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք հայտնել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը:
"Հայտնի է, որ վերջին տասնամյակում մի քանի փորձ է արվել Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Բանակցություններ են ընթացել ինտենսիվության տարբեր աստիճանով, բայց Հայաստանը դեռ երբեք այդ բանակցություններում նման խախուտ բանակցային հիմք չի ունեցել։ Եվ, իհարկե՝ պրոֆեսիոնալիզմից այդքան հեռու են բանակցողներ։ Դա հասկանալու համար անհրաժեշտ է, պարզապես, նայել Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների քաշային կարգերի տարբերությաննը։ Այս լույսի ներքո՝ ես Ռուբեն Ռուբինյանի նշանակումը գնահատում եմ որպես բավական խնդրահարույց", - նշել է պրոֆեսորը։
Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ է նշանակվել "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության վարչության 31-ամյա անդամ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: Թուրքիան ներկայացնելու է 63 - ամյա թուրք դիվանագետ, Լիբանանում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան, Թուրքիայի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սերդար Քըլըչը։
Այս համատեքստում թուրքագետը կոչ է արել չթերագնահատել թուրքական դիվանագիտական դպրոցն, ընդհանրապես, և դիվանագիտությունը, մասնավորապես։ Նրա գնահատմամբ ՝ թուրքական դիվանագիտությունը թուրքական պետականության հիմքի կարևորագույն ինստիտուցիոնալ կառույցներից մեկն է։ Այդ դպրոցը, ըստ Մելքոնյանի, ապահովելով թուրքական դիվանագիտության ավանդույթների շարունակականությունը, ձևավորել է շատ պրոֆեսիոնալ դիվանագիտական կորպուս, որի լավագույն ներկայացուցիչներից է Սերդար Քըլըչը։
Եվ ահա նման ֆոնին, ըստ թուրքագետի, Հայաստանում հատուկ ներկայացուցչի թեկնածությունն ընտրելիս առաջնորդվել են ոչ թե մասնագիտական մոտեցմամբ, այլ նրա կուսակցական պատկանելությամբ։ Ինչի արդյունքում հատուկ ներկայացուցիչ է դարձել իր կարճ կարիերայի ընթացքում շատ թույլ մասնագիտական ճանապարհ անցած մարդ։ Ավելին՝ հայոց պետականության շահերի նկատմամբ բավական խնդրահարույց մոտեցումներ և հայացքներ ունեցող մեկը։
"Թուրքիայի հետ նախատեսվող գործընթացներում Հայաստանի նման ներկայացվածությունը, երկրի ղեկավարության նման մոտեցումներն ի վիճակի չեն ապահովել մեր ժողովրդի և մեր պետության շահերի նույնիսկ նվազագույնը։ Ինչի լույսի ներքո ես մեկնարկած գործընթացը գնահատում եմ որպես էական սպառնալիքներով հղի, որն, ապրիորի, չի կարող ավարտվել Հայաստանի համար ինչ-որ լավ բանով", - ամփոփել է թուրքագետը։