Արմինֆո.Դեկտեմբերի 21-ին նշանակված Երևանի ավագանու հերթական նիստը չի կայացել քվորումի բացակայության պատճառով։ "Իմ քայլը" դաշինքի խմբակցությունը բոյկոտել է հերթական նիստը։ "Փաստորեն, մենք քվորում չունենք, ուստի նիստը հայտարարում եմ չկայացած և փակված", - նշել է քաղաքապետ Հայկ Մարությանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 20-ին "Իմ քայլը" խմբակցությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որում հայտնել է ավագանու նիստը բոյկոտելու մտադրության մասին: Այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված էր 38 հարց: Նշենք նաև, որ դեկտեմբերի 22-ին տեղի է ունենալու Երևանի ավագանու նիստ, որի օրակարգում ընդգրկված է "Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին" որոշման նախագիծը: