


Արմինֆո. Վերջին մեկ օրում Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 5932 թեստ է, որոնցից 137-ի պատասխանները դրական են (2,3 տոկոս), ընդ որում, ապաքինվել է 329 հիվանդ, մահացել է՝ 11-ը:
Ըստ աղբյուրի՝ դեկտեմբերի 21-ի ժամը 11:00-ի դրությամբ փաստացի բուժում է ստանում 5 309 հիվանդ (նախորդ շաբաթվա 7 136-ի փոխարեն):
Համավարակի բռնկման պահից ի վեր Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 2 503 039 թեստ, որոնցից հիվանդությունը հաստատվել է 343 845 մարդու մոտ (Թեստ հանձնած քաղաքացիների 13,7 տոկոսը), ընդ որում, ապաքինվել է 329 128 հիվանդ (95,7 տոկոս), մահացել է՝ 7 914-ը (2,3 տոկոս):



