


Արմինֆո. Վերջին մեկ օրվա ընթացքում Հայաստանում կորոնավիրուսի 4 897 թեստ է անցկացվել, որոնցից հաստատվել է վարակման 72 նոր դեպք (1,4 տոկոս), ընդ որում, ապաքինվել է 364 մարդ, մահացել է՝ 4-ը: Առողջապահության նախարարության հաղորդման համաձայն, դեկտեմբերի 20-ի ժամը 11:00-ի դրությամբ փաստացի բուժում է ստանում 5 513 հիվանդ:
Համավարակի բռնկման պահից ի վեր Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 2 497 107 թեստ, որոնցից հիվանդությունը հաստատվել է 343 708 մարդու մոտ (թեստը հանձնած քաղաքացիների 13,7 տոկոսը), ընդ որում, ապաքինվել է 328 799 հիվանդ (95,6 տոկոս), մահացել է՝ 7 903-ը (2,2 տոկոսից ավելի):



