Արմինֆո. Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ավարտից հետո տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Հայաստանի կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, այն կայացել է Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Twitter-ի իր էջում հրապարակվել է վարչապետ Փաշինյանի հետ հանդիպման տեսանյութը և ստորագրել այն. "Մենք երբեք չենք լքի հայերին։ Մենք միշտ կփնտրենք կայուն խաղաղություն հաստատելու ուղիներ: Ես կոչ եմ անում, որպեսզի գալիք տոները դառնան
խաղաղության եւ հումանիտար ոլորտում ձեռքբերումների ժամանակաշրջան", - գրել է Ֆրանսիայի նախագահը։
Ավելի ուշ նա հրապարակել է Փաշինյանի եւ Ալիեւի հետ լուսանկար: "Հայաստան, Ադրբեջան: Միասին՝ այս երեկո", - գրել Է Մակրոնը։