Արմինֆո.Մոսկվայում ելնում են այն բանից, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կնպաստեր տարածաշրջանում ընդհանուր իրավիճակի առողջացմանը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նրա խոսքով, դա, իհարկե, կնպաստեր վստահության եւ բարիդրացիության առողջ մթնոլորտի ձեւավորմանը ոչ միայն տարածաշրջանում, այլեւ տարածաշրջանում։ "Այս տեսանկյունից մենք ողջունում ենք Անկարայի եւ Երեւանի կողմից վերջին ժամանակներս ցուցադրվող երկկողմ երկխոսություն սկսելու տրամադրվածությունը' կարգավորման խնդիրները քննարկելու համար: Իսկ այդ նպատակով հատուկ ներկայացուցիչների նշանակումը, մեր կարծիքով, տրամաբանական և խելամիտ քայլ է նման, երկուստեք ձգտման զարգացման գործում", - ասել է նա։
Զախարովայի խոսքով, Մոսկվան՝ իր կողմից, պատրաստ է ամեն կերպ նպաստել այդ գործընթացին ։
Ընդ որում, ռուս դիվանագետը նշել է, որ դեկտեմբերի 10-ին Մոսկվայում "3+3" խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի նիստի կազմակերպումը, նաեւ, Մոսկվայի կարծիքով, նպաստում է ինչպես Հայաստանի եւ Թուրքիայի, այնպես էլ այդ ձեւաչափի մյուս մասնակիցների մերձեցմանը: Այս համատեքստում նա հիշեցրել է, որ անցած հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել կենտրոնանալ գործնական հարցերի վրա, ինչպիսիք են վստահության բարձրացման միջոցները, փոխգործակցությունը տրանսպորտային, առեւտրատնտեսական, մշակութային-հումանիտար ոլորտներում, ընդհանուր մարտահրավերներին եւ սպառնալիքներին հակազդելու գործում: Զախարովան նաեւ կարծում է, որ Երեւանի եւ Ստամբուլի միջեւ ուղիղ ավիահաղորդակցության վերսկսումը նույնպես համապատասխանում է նման պայմանավորվածությունների նպատակներին եւ ոգուն:
Դեկտեմբերի 13-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Անկարան և Երևանը հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման քայլերը քննարկելու համար: Թուրքիայի ԱԳ նախարարը նաեւ հայտարարել է Ստամբուլի եւ Երեւանի միջեւ առաջիկայում չարտերային չվերթների վերսկսման մասին: Չավուշօղլուն ընդգծել է, որ Անկարան Ադրբեջանի հետ կհամակարգի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ քայլերը:
Երեւանում դրական են գնահատել Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը։ "Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացին, ինչն արձանագրված է ՀՀ կառավարության ծրագրում։ Այս առումով դրական ենք գնահատում Թուրքիայի ԱԳ նախարարի` հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հայտարարությունը, և հաստատում, որ հայկական կողմը ևս երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի», - հայտարարել է ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին: