Արմինֆո. Հայ-վրացական սահմանի Բագրատաշեն-Սադախլո և Բավրա-Նինոծմինդա անցակետերը դեկտեմբերի 15 - ից կգործեն շուրջօրյա ռեժիմով: Այդ մասին ասվում է Վրաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան պաշտոնական էջում զետեղված հայտարարությունում։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Հայաստանի դիվանագիտական գերատեսչությունը, անցակետերը քաղաքացիների համար հասանելի էին ժամը 10:00-ից մինչեւ 24:00: Նման գրաֆիկի պատճառով ուղեւորները ստիպված են եղել գտնվել բազմժամյա խցանման մեջ, ինչը վերջիններիս բողոքների պատճառ է դարձել: