


Արմինֆո. Վերջին 24 ժամում Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 7 801 թեստ, որոնցից հաստատվել է վարակման 212 նոր դեպք (2,7 տոկոս), ընդ որում, ապաքինվել է 255 մարդ, մահացել է՝ 11-ը:
Ըստ աղբյուրի, դեկտեմբերի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ փաստացի բուժում է ստանում 7 076 հիվանդ:
Համավարակի բռնկման պահից ի վեր Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 2 464 749 թեստ, որոնցից հիվանդությունը հաստատվել է 342 977 մարդու մոտ (թեստ հանձնած քաղաքացիների 13,9% - ը), ընդ որում, ապաքինվել է 326 559 հիվանդ (95,2%), մահացել է՝ 7 856-ը (ավելի քան 2,2%):



