


Արմինֆո. Վերջին 24 ժամում Հայաստանն անցկացրել է կորոնավիրուսի 5 567 թեստ, որոնցից 161-ի արդյունքը դրական է (2,9 տոկոս), ընդ որում, ապաքինվել է 472 հիվանդ, մահացել է՝ 26-ը:
Ըստ աղբյուրի, դեկտեմբերի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ փաստացի բուժում է ստանում 7 136 հիվանդ:
Համավարակի բռնկման պահից Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 2 456 948 թեստ, որոնցից հիվանդությունը հաստատվել է 342 765 մարդու մոտ (թեստը հանձնած քաղաքացիների 13,9% - ը), ընդ որում, ապաքինվել է 326 304 - ը (95,2%), մահացել է՝ 7 845-ը (ավելի քան 2,2%):



