Arminfo.info


 Երկուշաբթի, 13 Դեկտեմբերի 2021 13:09
Մարիաննա Մկրտչյան

ՀՀ գլխավոր դատախազությունը կասկածում է Սահմանադրական դատարանի որոշմանը

ՀՀ գլխավոր դատախազությունը կասկածում է Սահմանադրական դատարանի որոշմանը

Արմինֆո.Նկատի ունենալով ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1619 որոշմամբ քննության առնված՝ պատգամավորական անձեռնմխելիության հարցի շուրջ չդադարող քննարկումները, որոշակի մասնագիտական շրջանակների ակնհայտ սուբյեկտիվ շահարկումները՝ Գլխավոր դատախազությունն անհրաժեշտ է համարել անդրադառնալ Սահմանադրական դատարանի որոշման հիմնավորումներին։

 

«Մասնավորապես, այդ հարցի վերաբերյալ ՀՀ դատախազության դիրքորոշումները, հիմնվելով ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի տառացի մեկնաբանության և պատգամավորական անձեռնմխելիության հայեցակարգի հիմքում ընկած գործառութային անհրաժեշտության գաղափարի վրա, եղել է այն, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի անձեռնմխելիությունը վերաբերում է արդեն իսկ այդպիսի կարգավիճակ ունեցողի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն։ Այն ոչ մի դեպքում չի ենթադրում, որ ՀՀ Ազգային ժողովից համաձայնություն պետք է հայցվի և Ազգային ժողովը համաձայնություն պետք է տա նաև նախքան պատգամավորի կարգավիճակ ստանալն անձի նկատմամբ սկսված քրեական հետապնդմանը կամ արդեն իսկ տեղի ունեցած ազատությունից զրկմանը, դրանք շարունակելուն։ 

 

Սահմանադրական դատարանի որոշումից ակնհայտ է, որ վերջինս քրեական հետապնդում հարուցելուց անձեռնմխելիության կապակցությամբ փաստացի համաձայնել է վերը նշված հստակ, սահմանադրի պարզ կամքն արտահայտող մոտեցմանը և գտել, որ նախքան պատգամավորի կարգավիճակ ստանալը անձի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը պատգամավորի կարգավիճակ ստանալուց հետո շարունակելու համար ՀՀ ազգային ժողովի համաձայնություն չի պահանջվում։

 

Միևնույն ժամանակ, սահմանադրական դատարանը բացարձակ անկանխատեսելիորեն հակառակ մոտեցում է ցուցաբերել նախքան պատգամավորի կարգավիճակ ստանալը տեղի ունեցած ազատությունից զրկումը անձի կողմից պատգամավորի կարգավիճակ ստանալուց հետո շարունակելու կապակցությամբ և փաստել, որ պատգամավորի կարգավիճակ ստանալուց հետո նախքան այդ տեղի ունեցած ազատությունից զրկումը շարունակվել չի կարող՝ դրա հիմքում անհասկանալիորեն դնելով այն պատճառաբանությունը, որ պատգամավորի կարգավիճակ ստանալուց հետո կոնկրետ անձի նկատմամբ նախկինում տեղի ունեցած ազատությունից զրկումը շարունակելը կարող է խոչընդոտել ազգային ժողովի գործունեությանը։

 

Սահմանադրական դատարանի դիրքորոշումը նախ խնդրահարույց է այն առումով, որ պատգամավորական անձեռնմխելիության չարաշահման, այն որպես նախկինում կատարած հանցանքի համար ենթադրվող պետական հարկադրանքի միջոցից խուսափելու միջոց դիտարկելու հիմքեր է տալիս։ Այս առումով հատկանշական է հենց Սահմանադրական դատարանի որոշմամբ արձանագրված այն հանգամանքը, որ պատգամավորական անձեռնմխելիության հաղթահարման գործընթացը քաղաքական բաղադրիչ ունի, և դրա արդյունքը կախված է Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի կամքից։ Նման մոտեցմամբ ստացվում է, օրինակ, որ անձը, ում նկատմամբ սպանության կամ բռնաբարության համար որպես պատիժ նշանակվել է ազատազրկում ավելի քան տաս տարի ժամկետով, կարող է ընդգրկվել թեկնածությունների ցուցակում, ձեռք բերել պատգամավորի կարգավիճակ և ուղղակի ազատվել քրեական պատասխանատվությունից:

 

Այս առումով խեղաթյուրվում է նաև անձեռնմխելիության հիմքում ընկած գործառութային անհրաժեշտության գաղափարը։ Բանն այն է, որ ՀՀ ազգային ժողովի պատգամավորին անձեռնմխելիություն շնորհված է, իբրև պատգամավորի, նրա գործունեության ազատությունն ապահովելու, դրանով պայմանավորված՝ քրեական հետապնդումը և ազատությունից զրկելը բացառելու նպատակով։ Ավելի պարզ՝ պատգամավորն անձեռնմխելի է, որպեսզի իր գործունեության ընթացքում կաշկանդված չլինի դրանով անմիջականորեն կամ անուղղակիորեն պայմանավորված հետապնդման ենթարկվելու մտավախությամբ։ Հետևաբար, այնքանով, որքանով նախքան պատգամավորի մանդատն ստանալն անձի նկատմամբ հարուցված և սկսված քրեական հետապնդումը, տեղի ունեցած ազատությունից զրկումը չեն էլ կարող պայմանավորված լինել նրա պատգամավորական գործունեությամբ, չեն կարող կապված լինել դրա ազատությունը սահմանափակելու հետ, հետևաբար դրա նկատմամբ պատգամավորական անձեռնմխելիությունը տարածվել չի կարող։ 

 

Բացի այդ, սահմանադրական դատարանի որոշումը իրավական անկանխատեսելիության, սահմանադրի կամքի խեղաթյուրման լուրջ վտանգներ է ներկայացնում մեկ այլ առումով ևս։ Խնդիրն այն է, որ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու կապակցությամբ պատգամավորական անձեռնմխելիության՝ ամբողջությամբ նույնական իրավակարգավորումները սահմանադրական դատարանի որոշմամբ անհասկանալի կերպով ենթարկվել են սկզբունքորեն տարբերակված մեկնաբանության այն դեպքում, երբ մեջբերված սահմանադրական դրույթից ակնհայտ է, որ սահմանդրի կամքը այդ երկու դեպքերը միատեսակ իրավակարգավորման ենթարկելն է։ Ավելի պարզ՝ ՀՀ սահմանադրության 96-րդ հոդվածի դրույթից ակնհայտ է, որ սահմանդրի միասնական կամքն այն է, որ պատգամավորական անձեռնմխելիությունը տարածվում է քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու նկատմամբ, իսկ նախքան պատգամավորի մանդատն ստանալը հարուցված քրեական հետապնդումը և տեղի ունեցած ազատությունից զրկումը շարունակելու նկատմամբ չի տարածվում։ Այնինչ, Սահմանադրական դատարանը, փաստացի տարբերակված մեկնաբանության ենթարկելով սահմանադրի միասնական մոտեցումը, գտել է, որ նախքան պատգամավորի կարգավիճակ ստանալը հարուցված քրեական հետապնդումը շարունակելու համար ՀՀ ազգային ժողովի համաձայնությունը չի պահանջվում, իսկ ազատությունից զրկումը շարունակելու համար՝ պահանջվում է։ Այսպիսի մեկնաբանությունը մտահոգություններ է առաջացնում, որ սահմանադրական հստակ ու միանշանակ կարգավորման ենթարկված ցանկացած հարցի՝ նաև հետագայում անկանխատեսելի, սահմանդրի միանշանակ կամքին հակառակ մեկնաբանությունները բացառված չեն։

 

Անհրաժեշտ ենք համարում նշել նաև, որ ՀՀ սահմանադրական դատարանը, որոշմամբ արձանագրել է, որ անձեռնմխելիությունից հրաժարվելը կամ այն սահմանափակելը կայացած և իրական ժողովրդավարական պետություններում դրսևորվող միտում է։ Եվ չնայած այդ կերպ անձեռնմխելիությունն ուժեղացնելը դիտարկում է որպես ժողովրդավարական չհամարվող պետություններին բնորոշ երևույթ՝ ՀՀ Սահմանադրական դատարանն իր վտանգավոր իրավամեկնաբանությամբ փաստացի ինքն է ուժեղացնում այդ ինտիստուտը», - ասվում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայության տարածած պարզաբանման տեքստում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը Երևանի քաղաքապետարանը կազմակերպում է Հրազդանի մարզադաշտից քաղաքացիների անվճար տեղափոխում երկու երթուղովՀայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը Երևանի քաղաքապետարանը կազմակերպում է Հրազդանի մարզադաշտից քաղաքացիների անվճար տեղափոխում երկու երթուղով
ԱրարատԲանկը՝ STEM Expo 2025-ի գլխավոր հովանավորԱրարատԲանկը՝ STEM Expo 2025-ի գլխավոր հովանավոր
Երեւանում կնշեն Ջազի միջազգային օրըԵրեւանում կնշեն Ջազի միջազգային օրը
Խորապես վշտացած եմ Ֆրանցիսկոս պապի մահվան կապակցությամբ. Հայաստանի վարչապետԽորապես վշտացած եմ Ֆրանցիսկոս պապի մահվան կապակցությամբ. Հայաստանի վարչապետ
Հայաստանի արտգործնախարարը ցավակցություն է հայտնել Հռոմի պապի մահվան կապակցությամբՀայաստանի արտգործնախարարը ցավակցություն է հայտնել Հռոմի պապի մահվան կապակցությամբ
Հակակոռուպցիոն դատարանի դատավորը նիստերի դահլիճից վտարել է ԶԼՄ-ներից մեկի լրագրողներինՀակակոռուպցիոն դատարանի դատավորը նիստերի դահլիճից վտարել է ԶԼՄ-ներից մեկի լրագրողներին
Հայոց ցեղասպանության օրվան ընդառաջ ավանդական ջահերով երթ կանցկացվի նաև այս տարիՀայոց ցեղասպանության օրվան ընդառաջ ավանդական ջահերով երթ կանցկացվի նաև այս տարի
"Դա բխում է Ադրբեջանի քաղաքական օրակարգից". Վահագն Ալեքսանյանն այն մասին, թե ինչու ՀՀՀ չի լուսաբանում Բաքվի "դատավարությունը"
ՀՑԹԻ տնօրեն. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը Հայաստանում այցելությունների թվով առաջին երեք տեղերից մեկն է զբաղեցնումՀՑԹԻ տնօրեն. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը Հայաստանում այցելությունների թվով առաջին երեք տեղերից մեկն է զբաղեցնում
Լեռնային Ղարաբաղի դրոշը բարձրացնելը նախերգանք է, որպեսզի հետո ՀՀ դրոշի փոխարեն բարձրացվի ՌԴ դրոշը․Վահագն ԱլեքսանյանԼեռնային Ղարաբաղի դրոշը բարձրացնելը նախերգանք է, որպեսզի հետո ՀՀ դրոշի փոխարեն բարձրացվի ՌԴ դրոշը․Վահագն Ալեքսանյան
Թշնամին շարունակում է ահաբեկել Սյունիքի բնակչությանը. գնդակոծության հետևանքով վնասվել է Խոզնավարի տներից մեկի ջրատաքացուցիչըԹշնամին շարունակում է ահաբեկել Սյունիքի բնակչությանը. գնդակոծության հետևանքով վնասվել է Խոզնավարի տներից մեկի ջրատաքացուցիչը
Արմեն Բեգոյան. մինչև մայիս Երևանում տնկված ծառերի թիվը կհասնի 25 հազարիԱրմեն Բեգոյան. մինչև մայիս Երևանում տնկված ծառերի թիվը կհասնի 25 հազարի
Իշխանության կուսակցության պատգամավոր. Ընդդիմությունը Ղարաբաղի հայերի թեման օգտագործում է իր քաղաքական նպատակների համարԻշխանության կուսակցության պատգամավոր. Ընդդիմությունը Ղարաբաղի հայերի թեման օգտագործում է իր քաղաքական նպատակների համար
ՀՑԹԻ տնօրեն. թանգարան-ինստիտուտի կողմից 50 000 արխիվային նյութերի ձեռք բերումն ընդլայնել է Հայոց ցեղասպանության ուսումնասիրության գիտական գործունեությունըՀՑԹԻ տնօրեն. թանգարան-ինստիտուտի կողմից 50 000 արխիվային նյութերի ձեռք բերումն ընդլայնել է Հայոց ցեղասպանության ուսումնասիրության գիտական գործունեությունը
«Թաթոյան» հիմնադրամ. ադրբեջանական զինված ուժերն անկանոն կրակահերթեր են արձակում հայկական բնակավայրերի ուղղությամբ Սյունիքում«Թաթոյան» հիմնադրամ. ադրբեջանական զինված ուժերն անկանոն կրակահերթեր են արձակում հայկական բնակավայրերի ուղղությամբ Սյունիքում
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Բանգկոկում մասնակցել է ՄԱԿ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի 81-րդ նստաշրջանիՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Բանգկոկում մասնակցել է ՄԱԿ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի 81-րդ նստաշրջանի
Կյանքից հեռացել է Հռոմի պապըԿյանքից հեռացել է Հռոմի պապը
Հայաստանի նախկին արտգործնախարար. Հայոց ցեղասպանության վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունները համահունչ են Անկարայի կողմից տարածվող ռևիզիոնիստական հռետորաբանությանըՀայաստանի նախկին արտգործնախարար. Հայոց ցեղասպանության վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունները համահունչ են Անկարայի կողմից տարածվող ռևիզիոնիստական հռետորաբանությանը
Ժողովրդի և իրավակարգի միջև կա խզում. Նախորդ սահմանադրական հանրաքվեները չեն արտահայտել ժողովրդի կամքը․ՓաշինյանԺողովրդի և իրավակարգի միջև կա խզում. Նախորդ սահմանադրական հանրաքվեները չեն արտահայտել ժողովրդի կամքը․Փաշինյան
Ավարտվել է «Արդշինբանկ» ՓԲԸ և «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ միացման գործընթացըԱվարտվել է «Արդշինբանկ» ՓԲԸ և «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ միացման գործընթացը
Երևանի քաղաքապետը՝ Շենգավիթի թաղապետարանի աշխատակիցների ձերբակալության մասին. մեզ համակարգային լուծումներ են պետքԵրևանի քաղաքապետը՝ Շենգավիթի թաղապետարանի աշխատակիցների ձերբակալության մասին. մեզ համակարգային լուծումներ են պետք
Գարեգին Բ-ն մտահոգություն է հայտնել հայ ժողովրդի ազգային և քրիստոնեական ինքնության դեմ ծավալված արշավի առնչությամբԳարեգին Բ-ն մտահոգություն է հայտնել հայ ժողովրդի ազգային և քրիստոնեական ինքնության դեմ ծավալված արշավի առնչությամբ
ԱԺ խոսնակ. ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորության նոր թեկնածուների ընտրության մրցույթն սկսվել էԱԺ խոսնակ. ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորության նոր թեկնածուների ընտրության մրցույթն սկսվել է
Ապրիլի 28-ից մինչեւ մայիսի 5-ը Հայաստանի մեծ մասն արդեն կգտնվի բացասական անոմալիայի գոտում. օդերեւութաբաններԱպրիլի 28-ից մինչեւ մայիսի 5-ը Հայաստանի մեծ մասն արդեն կգտնվի բացասական անոմալիայի գոտում. օդերեւութաբաններ
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է տարածաշրջանում խաղաղության հասնելու մեծ հնարավորությունների մասինԵԱՀԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է տարածաշրջանում խաղաղության հասնելու մեծ հնարավորությունների մասին
Հայաստանի ԱԳ նախարարը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են Հարավային Կովկասի վերջին զարգացումներըՀայաստանի ԱԳ նախարարը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են Հարավային Կովկասի վերջին զարգացումները
Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմիցՀատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
Leasing Expo 2025-ին Ակբա Լիզինգը ներկայացնում է լիզինգի լավագույն պայմաններըLeasing Expo 2025-ին Ակբա Լիզինգը ներկայացնում է լիզինգի լավագույն պայմանները
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է
Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսը շնորհավորել է Վարդան ՂուկասյանինԳյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսը շնորհավորել է Վարդան Ղուկասյանին
Փարաքար համայնքի ընդդիմադիր ղեկավարը պաշտոնապես երդում է տվելՓարաքար համայնքի ընդդիմադիր ղեկավարը պաշտոնապես երդում է տվել
Նառիշկինն Ադրբեջանում բանակցություններ է վարել ԱՀԾ եւ ՊԱԾ ղեկավարության հետՆառիշկինն Ադրբեջանում բանակցություններ է վարել ԱՀԾ եւ ՊԱԾ ղեկավարության հետ
Հայազգի գործարար Վարազդատ Մինոսյանը նշանակվել Է Աբխազիայի փոխվարչապետՀայազգի գործարար Վարազդատ Մինոսյանը նշանակվել Է Աբխազիայի փոխվարչապետ
Վարդան Ղուկասյանը պաշտոնապես ստանձնել է պաշտոնըՎարդան Ղուկասյանը պաշտոնապես ստանձնել է պաշտոնը
«Մայր Հայաստանը» դատարանում կրկին հաղթել է «Քաղաքացիական պայմանագրին». Թեւանյան«Մայր Հայաստանը» դատարանում կրկին հաղթել է «Քաղաքացիական պայմանագրին». Թեւանյան
ԱՄՆ շրջանային դատարանը մերժել է ադրբեջանուհու հայցը, ով Հայաստանն անվանել է ԱՄՆ շրջանային դատարանը մերժել է ադրբեջանուհու հայցը, ով Հայաստանն անվանել է "քաղցկեղային ուռուցք", որը պետք է հնարավորինս արագ «հեռացնել»
ՄԻՊ. Հայաստանում լրագրողների մասնագիտական գործունեությունը պետք է լիարժեք երաշխավորված լինիՄԻՊ. Հայաստանում լրագրողների մասնագիտական գործունեությունը պետք է լիարժեք երաշխավորված լինի
Հայաստանի ՊՆ-ը հերքել է ադրբեջանական դիրքերի գնդակոծության մասին Բաքվի հերթական ապատեղեկատվությունըՀայաստանի ՊՆ-ը հերքել է ադրբեջանական դիրքերի գնդակոծության մասին Բաքվի հերթական ապատեղեկատվությունը
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Վայոց ձորի մարզ՝ գնահատելու սահմանային իրավիճակըՀայաստանում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Վայոց ձորի մարզ՝ գնահատելու սահմանային իրավիճակը
Ադրբեջանագետ. Ադրբեջանի պետական հեռուստաընկերությունը Հայաստանը ներկայացնում է որպես Ադրբեջանագետ. Ադրբեջանի պետական հեռուստաընկերությունը Հայաստանը ներկայացնում է որպես "Արևմտյան Ադրբեջան"
Շրջակա միջավայրի նախարարությունը և ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագիրը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝  համայնքներում էկոլոգիական նախաձեռնությունների առաջ մղման համարՇրջակա միջավայրի նախարարությունը և ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագիրը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝  համայնքներում էկոլոգիական նախաձեռնությունների առաջ մղման համար
Արցախի նախագահը դեմ է արտահայտվել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանըԱրցախի նախագահը դեմ է արտահայտվել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը
ՀԱԵ-ն միջազգային կազմակերպություններին կոչ է արել դատապարտել Ադրբեջանին՝ պատմությունը վերաշարադրելու փորձի համարՀԱԵ-ն միջազգային կազմակերպություններին կոչ է արել դատապարտել Ադրբեջանին՝ պատմությունը վերաշարադրելու փորձի համար
Ռուսաստանի փոխարտգործնախարարը Հայաստանի հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է հայ-թուրքական կարգավորման հարցերՌուսաստանի փոխարտգործնախարարը Հայաստանի հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է հայ-թուրքական կարգավորման հարցեր
Զոհված արցախցի զինվորականների հարազատները ՊԲ նախկին հրամանատարից պահանջել են արձագանքել Փաշինյանի զինակցի հայտարարություններինԶոհված արցախցի զինվորականների հարազատները ՊԲ նախկին հրամանատարից պահանջել են արձագանքել Փաշինյանի զինակցի հայտարարություններին
20% idcoin Carpisa-ում․ IDBank-ի և Իդրամի նոր արշավը20% idcoin Carpisa-ում․ IDBank-ի և Իդրամի նոր արշավը
Արցախի նախագահը կողմ է թալանի վերադարձի հարցով հետաքննություն անցկացնելունԱրցախի նախագահը կողմ է թալանի վերադարձի հարցով հետաքննություն անցկացնելուն
Հայաստանում կանխվել է «Տելեգրամ»-ի միջոցով շուրջ 35 կգ թմրանյութ իրացնելու փորձՀայաստանում կանխվել է «Տելեգրամ»-ի միջոցով շուրջ 35 կգ թմրանյութ իրացնելու փորձ
Տարերային աղետների կառավարման հարցում Հայաստանում կընդլայնվեն թվային գործիքներըՏարերային աղետների կառավարման հարցում Հայաստանում կընդլայնվեն թվային գործիքները
Գյումրու ընտրություններում ընտրակաշառք տալու և ստանալու գործով 4 անձի մեղադրանք է առաջադրվելԳյումրու ընտրություններում ընտրակաշառք տալու և ստանալու գործով 4 անձի մեղադրանք է առաջադրվել
ՀԱՀ-ում անցկացվում է միջազգային համաժողով՝ նվիրված Հարավային Կովկասում տիրող իրավիճակինՀԱՀ-ում անցկացվում է միջազգային համաժողով՝ նվիրված Հարավային Կովկասում տիրող իրավիճակին
Հայաստանում կկիրառվի սպորտի ականավոր գործիչների անունները մանկական մարզադպրոցներին շնորհելու ընդհանուր չափորոշիչՀայաստանում կկիրառվի սպորտի ականավոր գործիչների անունները մանկական մարզադպրոցներին շնորհելու ընդհանուր չափորոշիչ
Մուրադ Փափազյան. Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի ոգեկոչումները տեղի կունենան մի մթնոլորտում, երբ վտանգված է հայկական պետության գոյությունըՄուրադ Փափազյան. Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի ոգեկոչումները տեղի կունենան մի մթնոլորտում, երբ վտանգված է հայկական պետության գոյությունը
Հայաստանը մտադիր է դառնալ Օվիեդոյի կոնվենցիայի մասնակիցՀայաստանը մտադիր է դառնալ Օվիեդոյի կոնվենցիայի մասնակից
ՀՀ ԶՈՒ սերժանտները աշխատավարձի հաշվարկման ժամանակ կօգտվեն հատուկ գործակիցներիցՀՀ ԶՈՒ սերժանտները աշխատավարձի հաշվարկման ժամանակ կօգտվեն հատուկ գործակիցներից
ԱՄՆ դեսպանը մասնակցել է եզդիական Նոր տարվա տոնակատարությանըԱՄՆ դեսպանը մասնակցել է եզդիական Նոր տարվա տոնակատարությանը
ԶԼՄ. Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունն առևանգել է ծագումով թալիշ Ռուսաստանի քաղաքացուԶԼՄ. Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունն առևանգել է ծագումով թալիշ Ռուսաստանի քաղաքացու
Հայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևըՀայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևը
Արցախի տեղեկատվական շտաբ. Արցախի իշխանությունները խիստ դատապարտում են ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի անպատասխանատու պահվածքըԱրցախի տեղեկատվական շտաբ. Արցախի իշխանությունները խիստ դատապարտում են ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի անպատասխանատու պահվածքը
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Հայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևըՀայաստանը պաշտպանել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում ընդունված հակառուսական բանաձևը
Վարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետՎարդան Ղուկասյանն ընտրվել է Գյումրու քաղաքապետ
Սարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետոՍարգսյանը նշել է երեք հիմնական խնդիրները, որոնք անհրաժեշտ է իրագործել Հայաստանում իշխանափոխությունից հետո
Քաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համարՔաղաքական գործիչ. Փաշինյանը միտումնավոր զոհաբերեց Արցախը՝ Հայաստանի ռազմավարական կողմնորոշումը փոխելու համար
Վաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն ԱդրբեջանինՎաթսուն ամերիկացի օրենսդիրներ ԱՄՆ պետքարտուղարին կոչ են արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին
Քաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակըՔաղաքագետ. 31 տարի անց Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչել Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական հոգեզավակը
 Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝  Փաշինյանը հայտարարել է Ղարաբաղյան շարժման դերի մասին՝ "Հայաստանի պետականության չկայացման գործում"
Փաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակաՓաշինյանը պարզաբանել է, թե խաղաղության համաձայնագրի շրջանակում Բաքվի հետ ինչ հարցեր են քննարկման ենթակա
Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ Դիվանագետների համահայկական խորհուրդը քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ "խաղաղության պայմանագրով" Ադրբեջանին միակողմանի զիջումներ անելու համար
Հայաստանի նախկին ԱԳ նախարար. Փաշինյանի խաղաղությունը կապիտուլյացիայի վարպետության դաս էՀայաստանի նախկին ԱԳ նախարար. Փաշինյանի խաղաղությունը կապիտուլյացիայի վարպետության դաս է
Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլըԲաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլը
Հայաստանում հարցման մասնակիցները Եվրաինտեգրմանը նախընտրում են Ռուսաստանի հետ մերձեցումըՀայաստանում հարցման մասնակիցները Եվրաինտեգրմանը նախընտրում են Ռուսաստանի հետ մերձեցումը
Դաշնակցական. Մեր գլխավոր նպատակը մնում է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելըԴաշնակցական. Մեր գլխավոր նպատակը մնում է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը
«Դօկ» կուսակցության հայտարարություն. Վարդան Ղուկասյանի ձերբակալության մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում«Դօկ» կուսակցության հայտարարություն. Վարդան Ղուկասյանի ձերբակալության մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում
Փաշինյանը քաղաքացիներին հրավիրում է Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի քննարկմանՓաշինյանը քաղաքացիներին հրավիրում է Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի քննարկման