Արմինֆո.Անցած մեկ օրում Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 3 619 թեստ, որոնցից հիվանդությունը հաստատվել է ընդամենը 66 մարդու մոտ (1,8 տոկոս), ընդ որում, ապաքինվել է 438 հիվանդ, մահացել է՝ 17-ը:
Արդյունքում՝ Հայաստանում կորոնավիրուսի ակտիվ դեպքերի թիվը նվազել է մինչև 7476։ Համավարակի բռնկման պահից ի վվվեր երկրում անցկացվել է կորոնավիրուսի 2 461 381 թեստ, որոնցից բացահայտվել է 342 604 դեպք (13,9 տոկոս), ապաքինվել է 325 832 մարդ (95,1 տոկոս), մահացել՝ 7 819 (2,2 տոկոս):