Արմինֆո.Ադրբեջանը կարող էր դիտորդ երկիր դառնալ Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ)։
Այդ մասին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի (ԵՏԲԽ) նիստում, որը տեղի է ունեցել տեսակոնֆերանսի ռեժիմով, հայտարարել է ԵՏԲԽ պատվավոր նախագահ, Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը ։ "Ես սրտանց ողջունում եմ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորումը երկարամյա տարաձայնություններից հետո, կարծում եմ, որ մենք բոլորս այդպես ենք համարում", - ասել Է Նազարբաեւը, նշելով, որ հնարավոր է համարում բանակցություններ վարել Ադրբեջանի Հանրապետության հետ, որպեսզի այն եւս դառնա դիտորդ ԵԱՏՄ-ում:
Ընդ որում, նա վկայակոչել Է Ուզբեկստանի օրինակը, որը դառնալով ԵԱՏՄ-ին առընթեր դիտորդ՝ "քիչ բան չի շահել"։ Նազարբաևի կարծիքով՝ դա կարող է ոգեշնչել Ադրբեջանին։ Հաշվի առնելով այն մարտահրավերները, որոնք բերել է կորոնավիրուսի համավարակը, Ղազախստանի նախկին նախագահը նշել է համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:
Նշենք, որ 2015 թվականի հունվարի 2-ին ուժի մեջ է մտել Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) Հայաստանի անդամակցության շուրջ պայմանագիրը: Հայաստանը դարձավ Եվրասիական տնտեսական միության չորրորդ լիիրավ անդամը՝ Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի հետ միասին։ Այսօր դիտորդ պետությունների կարգավիճակ ունեն Մոլդովան, Ուզբեկստանը և Կուբան։