Արմինֆո.Դեկտեմբերի 10-ի կեսօրին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ձեռնարկած նախահարձակ գործողությունների արդյունքում ծավալված փոխհրաձգության հետևանքով հայկական կողմն ունի մեկ զոհ, ևս մի քանի զինծառայող վիրավոր է։ Այդ մասին հաղորդում է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:
«Զոհված զինծառայողի տվյալները, ինչպես նաև տեղեկություններ վիրավոր զինծառայողների առողջական վիճակի մասին կհաղորդվեն ավելի ուշ։ Ժամը 14։30-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է։ Իրավիճակը գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո», - ասվում է հաղորդագրությունում։
Նշենք, որ եւս երկու զինծառայող վիրավորվել էր նախօրեին՝ պետական սահմանի նույն հարավ-արեւելյան ուղղությամբ: